486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը դարավոր մեծ բարեկամներ են. Ռիժկով
15:18
05 Դեկտեմբերի 2008

Ռուսաստանը և Հայաստանը, ռուս և հայ ժողովուրդները մեծ բարեկամներ են, կարծում է հայ-ռուսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։

«Մեր ժողովուրդները բարեկամներ են ոչ միայն վերջին տասնամյակների ընթացքում։ Դարերով մենք միշտ միասին ենք եղել», - ասաց նա ուրբաթ Երևանում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ։

Ինչպես ասաց Ռիժկովը, 12 տարիները, որոնց ընթացքում նա զբաղեցնում է հանձնաժողովի համանախագահի պաշտոնը, անհետ չեն անցել, Հայաստանի խորհրդարանի հետ հաստատվել են շատ ջերմ և լավ հարաբերություններ։

Հանձնաժողովի համանախագահը պարզաբանեց, որ այս տարիների ընթացքում խորհրդարանականների միջև երբեք առճակատումներ չեն եղել՝ չնայած հնչում էին որոշ քննդատական նկատողություններ։

«Մենք միշտ համերաշխ ենք աշխատել և ընդհանուր լեզու ենք գտել՝ հիշելով մեր ժողովուրդների բարեկամության մասին», - ասաց խորհրդարանականը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ հանձնաժողովը տարեկան երկու անգամ է նիստ գումարում. մարտին՝ Մոսկվայում և հոկտեմբերին՝ Երևանում, սակայն այս տարի որոշում ընդունվեց ռուսական պատվիրակության այցը նվիրել երկրաշարժի ողբերգական օրերի շրջանակներում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին, որոնք կենտրոնացված կլինեն դեկտեմբերի 7-ին Գյումրիում։

«Մենք դա հատուկ ենք արել, որպեսզի այս օրերին, հատկապես դեկտեմբերի 7-ին, մենք միասին լինենք։ Մենք միշտ վերապրում ենք հայ ժողովրդի ցավը, իսկ Ռուսաստանն այդ ողբերգական օրերին առաջինն էր, որ օգնության հասավ հայ ժողովրդին», - հիշեցրեց Ռիժկովը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան:

«Այն 20 տարվա ընթացքում, որոնք անցել են երկրաշարժի օրից, մեր ցավը չի մեղմացել, այն մի քիչ սպիացել է, սակայն մենք միշտ հիշում ենք այդ օրերը», - ընդգծեց ռուս խորհրդարանականը։

Նիկոլայ Ռիժկովի ղեկավարության ներքո, ով այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահն էր, իրականացվում էին փրկարար և վերականգնողական աշխատանքներ։ Դեռևս 1998 թ.-ին Սպիտակում տեղադրվել է Նիկոլակ Ռիժկովի արձանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: