486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նիկոլայ Ռիժկովը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար պարգևատրվել է հայկական խորհրդարանի պատվո մեդալով
14:55
05 Դեկտեմբերի 2008

Միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ՀՀ խորհրդարանի խոսնակի որոշմամբ, պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով։

ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի կարգադրության մեջ նշված է, որ ռուս խորհրդարանականն ու հայ ժողովրդի մեծ բարեկամը պարգևատրվում է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար։

«1988 թ.-ին Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն՝ Սպիտակի երկրաշարժը, և ողջ աշխարհը մեզ օգնության հասավ։ Հայաստանը հիշում և հարգում է բոլոր այդ ժողովուրդների ներկայացուցիչներին, մասնավորապես, ռուսներին, սակայն Նիկոլայ Ռիժկովի անունը պատվավոր տեղի է զբաղեցնում Հայաստանի հերոսական անձնավորությունների թվում և ընդմիշտ կմնա հայ ժողովրդի սրտում», - ասաց նա։

«Չկա պարգև, որին չի արժանացել Նիկոլայ Ռիժկովը։ Սակայն կա մեկ պարգև, որը մեզ՝ հայ խորհրդարանականներիս համար շատ թանկ է, դա ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալն է, որը մենք խոր հարգանքով և սիրով ցանկանում ենք այսօր հանձնել Նիկոլայ Ռիժկովին», - ասաց նա։

Նիկոլայ Ռիժկովի ղեկավարության ներքո, ով այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահն էր, իրականացվում էին փրկարար և վերականգնողական աշխատանքներ։ Դեռևս 1998 թ.-ին Սպիտակում տեղադրվել է Նիկոլակ Ռիժկովի արձանը։

Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահը շնորհակալություն հայտնեց գործընկերներին իր համար թանկարժեք պարգևի համար։

«Սպիտակի երկրաշարժը մեծագույն ողբերգություն է։ Եվ այն հայկական չէ, այլ համամոլորակային ողբերգություն է, որի մասին հիշողությունը կապրի դարերով։ Այն հիշում են մինչ այժմ՝ չնայած անցել է 20 տարի, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ ողբերգական օրերի, զոհերի, փրկարարների և քաղաքներ ու գյուղեր վերականգնողների մասին հիշատակը ապրի հավերժ», - ասաց Ռիժկովը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։