486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
12:05
05 Դեկտեմբերի 2008

Երևանում բացվել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նիստի բացման ժամանակ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Լյուբով Սլիսկան ասաց, որ ռուսական պատվիրակության այցը Հայաստան և միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմումը նվիրված են Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցին։

«Հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքը կապված է հայ ժողովրդի սարսափելի ողբերգության հետ։ Հայ և ռուս ժողովուրդները բոլոր լավ և ողբերգական օրերը միասին են դիմավորել», - ասաց նա։

Սլիսկան ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին ուղղված ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում է, որ «դժվար է խոսքերով արտահայտել տեղի ունեցած ողբերգության մասշտաբները, երբ զոհվեց 25 հազ. մարդ, հազարավորներն անօթևան մնացին»։

«Ռուսաստանը ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից առաջինն էր, որ օգնության հասավ Հայաստանին, որը բախվել էր ծանրագույն փորձության հետ», - ասվում է ուղերձում։

Իր ուղերձում Գրիզլովը նշել է, որ «կարճ ժանակահատվածում Ռուսաստանը օգնեց Հայաստանին ավերված շենքերի վերականգնման գործում, սակայն տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պահպանվել են մեր սրտերում»։

Ռուսական պատվիրակությունը ուրբաթ կհանդիպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դեկտեմբերի 6-ին ծրագրված է ռուսական պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ դեկտեմբերի 7-ին հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները կմասնակցեն Գյումրիում գտնվող Աուրբ Յոթ վերք եկեղեցում անցկացվող սգո պատարագին և երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։