480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները բացառում են Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը
18:38
04 Դեկտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հինգշաբթի Հելսինկիում համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«Մենք՝ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներն ու փոխարտգործնախարարը, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին օգտագործել 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում առաջ եկած կառուցողական ու դրական խթանը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այդ նույն օրը կնքված Մոսկովյան հռչակագիրը նոր և խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ընդհանուր ձգտման մեջ։

«Այդ հռչակագրում նախագահները հաստատում են ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու իրենց հաստատակամությունը՝ հիմնվելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համագործակցության արդյունքում համանախագահների կողմից մշակված հիմնարար սկզբունքների վրա, որոնք փոխանցվել են անցած տարի Մադրիդում»,- նշվում է հայտարարության մեջ։    

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ արեցին կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել առաջիկա ամիսների ընթացքում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ավարտելու նպատակով, և հետո այդ համաձայնության հիման վրա սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի կազմումը։

«Մոսկովյան հռչակագրի դրույթների համաձայն, մենք նաև կոչ ենք անում կողմերին Համանախագահների հետ միասին սկսել վստահության ամրապնդման միջոցների իրականացումը՝ սկսած հակամարտության կողմերի առաջնային դիրքերից դիպուկահարների հեռացումը քաղաքացիական անձանց ու զինծառայողների կյանքերի պահպանման նպատակով, ինչպես դա արդեն մեր միջնորդների կողմից առաջարկվել էր կողմերի ղեկավարներին 2008 թ.-ի նոյեմբերի կեսին տարածաշրջան կատարած նրանց վերջին այցի ընթացքում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։  

Փաստաթղթում նշվում է, որ կողմերի համար ծայրաստիճան անհրաժեշտ է աշխատել միմյանց, համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հրադադարի ռեժիմի կայունացման նպատակով վստահության ամրապնդման այս և այլ ուղիներ միջոցով։

«Մենք նորից հաստատում ենք մեր վստահ կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կոչ ենք անում կողմերին հաստատել խաղաղ կարգավորման իրենց հակվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: