482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը թույլ չի տա որևէ մեկին մտնել պետության գրպանը. խոսնակ
18:13
04 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը թույլ չի տա որևէ մեկին մտնել պետական գրպանը և անհիմն վատնել պետական միջոցները, ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

«ՀՀ խորհրդարանը պարտավոր է վերահսկել պետբյուջեի միջոցների ծախսումը։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին մտնել պետական գրպանը»,- հայտարարեց Աբրահամյանը հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ։

Խոսնակը տեղեկացրեց, որ ներկայում ճշգրտումներ են մտցվում ՀՀ Վերահսկիչ պալատի ծրագրում, որն անմիջապես հսկում է պետական միջոցների ծախսումը։ Ինչպես հավաստիացրեց իշխանության օրենսդրական մարմնի նախագահը, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի պալատի ծրագիրը դառնա թափանցիկ ու հստակ։ 

«Վերահսկիչ պալատի նախագահն ինքն է հակված նման քայլերի, որպեսզի պալատի գործունեությունը պարզ ու բացահայտ լինի բոլորի համար։ Վստահ եմ, որ 2009 թ.-ին մենք ավելի հստակ և նպատակաուղղված ծրագիր կունենանք»,- հավաստեց նա։

Աբրահամյանը որպես օրինակ նշեց, որ ՎՊ վերահսկում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ծրագրերի իրականացումը և վերահսկման ուղղության որոշման հարցում մեծ լիազորություններ ունի,  քանի որ պալատը և դրա քանակապես սահմանափակ աշխատակազմը ֆիզիկապես ի վիճակի չէ ստուգել բոլոր ծրագրերը։

«Վերահսկման են ենթարկվում տասնյակ նախարարություններ ու գերատեսչություններ։ Այդպիսով, անհրաժեշտ է՝ պալատի վերահսկիչ գործունեության հիմնական ուղղությունները նշվեն անմիջապես դրա գործունեության ծրագրում»,- նշեց Աբրահամյանը։

Բացի այդ նա նշեց, որ կան դեպքեր, երբ որոշ վերահսկիչ մարմիններ ստուգումներ են անցկացնում մեկ կազմակերպությունում, ինչն անընդունելի է։ Բացի այդ, խոսնակն ուշադրություն դարձրեց այն բանին, որ ստուգումներ անցկացնելիս որոշ անձինք առաջնորդվում են անձնական շահագրգռվածությամբ, ինչը, Աբրահամյանի կարծիքով, ծայրաստիճան վտանգավոր է։ 

«Նման մարդիկ իրավունք չունեն բարձր պաշտոններ զբաղեցնել»,- ընդգծեց խորհրդարանի նախագահը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: