478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան թույլ է տվել հայկական իշխանություններին ուժ գործադրել ընդդիմության նկատմամբ. ընդդիմության ներկայացուցիչ
18:05
04 Դեկտեմբերի 2008

Հայաստանում անցած  նախագահական ընտրությունների դրական գնահատականը եվրակառույցների, մասնավորապես ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կողմից, թույլ տվեց իշխանություններին մարտի 1-ին ուժ գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, ասաց մարտի 1-ի դեպքերի հետաքննության հանրային հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։

«Զեկույցի նպատակն էր ներկայացնել մարտի 1-ին, ինչպես նաև դրանից հետո իշխանությունների գործողությունները կանխելու համար միջազգային կազմակերպությունների կողմից արված քայլերը»,- հինգշաբթի ասաց Կարապետյանը՝ ներկայացնելով հանրային հանձնաժողովի «Միջազգային հանրությունը և մարտի 1-ի իրադարձությունները» զեկույցը։

Նա պատահական չի համարում այն փաստը, որ միջազգային արձագանքը մարտի մեկի դեպքերին բավական զուսպ էր, չէ որ «Հայաստանի իշխանություններն անում էին ամեն ինչ կատարվածի իրական պատկերը թաքցնելու համար»։

«Կատարվածի մասին շատ թե քիչ ամբողջական պատկերացում ունենալու համար միջազգային դիտորդներին որոշակի ժամանակ պահանջվեց»,- ասաց Կարապետյանը։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը սկսվում է նրանից, որ նախագահական ընտրությունները Հայաստանում «հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ և ԵՄ պահանջներին ու չափորոշիչներին»։ Այս գնահատականի հետևում ընտրությունների ընթացքում գրանցված  խախտումների մի երկար շարք է։ Դա, համենայն դեպս, ծիծաղելի է»,- նշեց հանձնաժողովի համակարգողը։

Ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականն ավելի շուտ «քաղաքական և ոչ թե փորձագիտական էր», քանի որ գնահատականներում առկա են լուրջ հակասություններ և անհամապատասխանություններ։

Խոսելով մարտի 1-2-ի դեպքերից հետո միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին՝ Կարապետյանը նշեց, որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնական շեշտը դրել են ընդդիմության և ոչ թե իշխանությունների կողմից զենք կիրառելու վրա։

«Չնայած իշխանություններին ուղղված մի քանի ցուցադրական կոչերին, ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ երկակի չափորոշիչներ է կիրառում։ Դրանից ելնելով՝ մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ինքնուրույն գնահատել իրենց երկրի իշխանությունների գործողությունները։ Հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինեն միջազգային կազմակերպությունների գնահատականները իշխանությունների գործունեության նկատմամբ»,- ընդգծեց Կարապետյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: