480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները վավերացրել են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում կատարված ուղղումները
16:09
04 Դեկտեմբերի 2008

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ վավերացրել են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին» համաձայնագրում ուղղումներ մտցնելու մասին արձանագրությունը։

Ինչպես հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, արձանագրությունը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում։ Այն ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

«Արձանագրության նպատակը կազմակերպության մշտական խորհրդում ՀԱՊԿ մասնակից-երկրների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը ճշգրտելն է, ինչը կավելացնի նրանց գործունեության արդյունավետությունը»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքերով, առաջարկվում է կազմակերպության մասնակից-անդամների լիազոր ներկայացուցիչներին որոշակի արտոնություններ տալ և անձեռնմխելիությամբ օժտել։ Ղարիբջանյանը համարել է, որ դա լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը կհամապատասխանեցնի միջազգային չափանիշներին։

Բացի այդ, ինչպես հայտնեց փոխնախարարը, արձանագրությունը երկրներին հնարավորություն կտա ՀԱՊԿ-ում իրենց մշտական ներկայացուցչությունները հիմնելու՝ համապատասխան վարչական, տնտեսական ու տեխնիկական սպասարկող անձնակազմով, որը ևս անձեռնմխելի կլինի։

Փոխնախարարն ասաց, որ արձանագրությունն ամրագրում է ՀԱՊԿ-ում իրենց դիվանագետներին ու Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին լիազոր ներկայացուցիչ նշանակելու երկրների հնարավորությունը։

Ինչպես հիշեցրեց Ղարիբջանյանը, ՀԱՊԿ իրենց մշտական ներկայացուցիչներն ունեն միայն Ռուսաստանն ու Ղազախստանը այն դեպքում, երբ մյուս բոլոր երկրների մշտական ներկայացուցիչների գործառույթները կատարում են հավատարմագրված դիվանագետները։  

«Ներկայում Հայաստանը բավականաչափ հնարավորություններ չունի ՀԱՊԿ-ում սեփական ներկայացուցչություն բացելու համար, և երկիրը կազմակերպությունում կներկայացնի մշտական ներկայացուցիչը»,- ավելացրեց նա։       

1992 թվականի մայիսին ստեղծված ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։