482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հույս ունի ամրապնդել հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ. վարչապետ
15:44
04 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը, որի կազմում են բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնստայնը, բանկի` մի շարք այլ երկրների տնօրեններ, տնօրենների խորհրդում  եվրոպական ներդրումային բանկի, եվրոպական համայնքի ներկայացուցիչներ:

«Ողջունելով հյուրերին, վարչապետը վստահություն է հայտնել, որ Եվրոպական բանկի պատվիրակության այս այցը նոր խթան կհանդիսանա բանկի հետ մեր երկրի համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Սարգսյանը նշեց, որ, չնայած նախորդ շրջանում բանկի կողմից մեր երկրում իրականացված որոշ ծրագրերի հետ կապված խնդիրներին, վերջին տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել փոխգործակցությունն ավելի արդյունավետ և որակական նոր մակարդակով իրականացնելու համար։

Կառավարության ղեկավարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:

Անդրադառնալով Եվրոպական  բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարն առանձնացրել է, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնումը, ենթակառուցվածքների (հատկապես էներգետիկայի և ճանապարհաշինության) զարգացումը, աջակցությունը «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում և Գյումրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտիների ձևավորմանը, կապիտալի շուկայի զարգացմանը:

ՀՀ վարչապետը Եվրոպական բանկի  տնօրենների խորհրդի անդամներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակն ու 2009թ. ծրագրերը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին մեր երկրի դիմակայման հնարավորությունները:

Սարգսյանը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելիս եւ իրականացնելիս, կառավարությունը հաշվի է առնում Հայաստանի ունեցած հարաբերական առավելությունները, ուղիներ են որոնվում աշխարհին ցույց տալու մեր երկրի կայունությունն ու այդ առումով նաև գրավչությունը` շահավետ ներդրումներ կատարելու համար:

Իր հերթին, Եվրոպական բանկի պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել բարձրացված հարցերի վերաբերյալ,  խոսել համաշխարհային ֆինանսական, տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության, մարտահրավերներին դիմակայելու մոտեցումների մասին:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն եվրո մասնաբաժնային մասնակցությամբ։     

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է, որը ներդրել է 202 մլն. եվրո 52 ծրագիր իրականացնելու միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։