478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Կիկաբիձեն հաճույքով կնկարահանվի հայ-վրացական համատեղ ֆիլմում
11:58
04 Դեկտեմբերի 2008

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն ասել է, որ հաճույքով կնկարահանվի հայ-վրացական համատեղ ֆիլմում։

«Կխաղայի մեծ հաճույքով։ Նախկինում կար նման ավանդույթ. հիշենք Սոֆիկո Չիաուրելիին։ Ինձ նույնիսկ զարմացնում է այն, որ ինձ մինչ այժմ չեն հրավիրել Հայաստան ֆիլմում նկարահանվելու համար», - ասել է Կիկաբիձեն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ «Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծի շրջանակներում կազմակերպված օն-լայն հարցազրույցի ժամանակ։

«Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի սցենարին, ապա այն, գուցե, պետք է լինի տղամարդկանց՝ վրացիների և հայերի մասին», - նշել է դերասանը։

Նա նաև նշել է, որ պատրաստ է Հայաստանում համերգներ ունենալ։ «Եթե լինեն համապատասխան հրավերներ, ապա հաճույքով ելույթ կունենամ», - ասել է նա։

«Անկախ լրատվամիջոցները քաղաքացիական ինտեգրման համար» նախագծին աջակցում է ԵՄ-ն, այն իրականացնում են Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը, Հետաքննող-լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Լրագրողների պաշտպանության «ՌՈՒԽ» կոմիտեն (Ադրբեջան)։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: