477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ վրացի հոգևորականի վանդալիզմը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա. նախարար
20:05
03 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեկ վրացի հոգևորականի վանդալիզմը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիի հայկական Սբ.Նորաշեն եկեղեցու նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունների հետ կապված իրավիճակը։

Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց։Սույն թվականի մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր: 

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

«Հայկական եկեղեցու հետ կապված իրավիճակը մեր ուշադրության կենտրոնում է։ Նախորդ օրը ես հանդիպել եմ վիրահայոց հոգևոր առաջնորդների հետ և դատապարտել եմ հայկական եկեղեցու հանդեպ բարբարոսական ոտնձգությունները»,- ասաց նա չորեքշաբթի երկրի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։  

Նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 9-10-ին Թբիլիսիում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում տվյալ հարցը մանրամասն կքննարկվի։ Բացի այդ սփյուռքի նախարարության ղեկավարն ընդգծեց, որ հայկական կողմին արժե մտածել նաև այն եկեղեցիների մասին, որոնք վրացական կողմը դեռ չի վերադարձրել հայկական թեմին։

Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ անմիջականորեն Սբ.Նորաշեն եկեղեցու հետ կապված դեպքերից հետո Վրաստանի մշակույթի նախարարին համապատասխան նամակ է ուղարկվել։ Նախարարի խոսքերով, դրանից անմիջապես հետո Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի փոխնախարարը, որի հետ բանակցություններ են տարվել։

«Հաշվի առնելով, որ հաջորդ տարվա մարտի առաջին տասօրյակում Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր կանցկացվեն,  վրացական կողմը խոստացել է անդրադառնալ տվյալ խնդրին ու հստակ լուծումներ տալ»,- տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: