487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իտալական միջխորհրդարանական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն. խոսնակ
19:31
03 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-իտալական միջխորհրդարանական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում Իտալիայի  Հանրապետության  դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Աբրահամյանը գործուն համագործակցության հաստատման նախադրյալներն արձանագրելով` կարևորեց երկու երկրների խորհրդարանների պատգամավորների փոխայցելությունները:

Նա պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Իտալիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների նախագահներին` վստահություն հայտնելով, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական ու գիտամշակութային կապերի ամրապնդմանը:

Աբրահամյանը նաև առաջարկեց քննարկել այցի ընթացքում միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը: Նշվեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իտալիայի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը ևս կարող է նպաստել հարաբերությունների խորացմանը:

Խորհրդարանի նախագահը կարևորեց միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների համագործակցությունը: Նշվեց նաև, որ իբրև Եվրամիություն անդամ երկիր` Իտալիան մեծապես կարող է աջակցել Հայաստանի եվրաինտեգրմանը:

Անդրադառնալով իտալական «Ռենկո» կազմակերպության հաջող աշխատանքին Հայաստանում` Աբրահամյանը Հայաստանում իտալական այլ ձեռնարկությունների մուտքը կարևոր համարելով` նշեց, որ Հայաստանի հարկային դաշտը նպաստավոր է ներդրումների և օտարերկրացիների բիզնեսի ծավալման համար: 

Իր հերթին դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին պատմական արմատներ ունեցող իտալահայկական բարեկամության զարգացման պատրաստակամություն հայտնելով` նշեց, որ իտալացիներին ու հայերին միավորում են ոչ միայն հոգևոր-մշակութային ընդհանրությունները, այլև երկու ժողովուրդների  նմանությունը:

Շնորհակալություն հայտնելով Սենատի և Կամերայի նախագահներին պաշտոնական այցով Հայաստան հրավիրելու համար՝ դեսպանը հանձն առավ փոխանցել հրավերն ու այցի ժամկետները ճշտել:

Նա համաձայնեց, որ փոխայցելությունները նպաստում են հարաբերությունների զարգացմանը և նշեց, որ 2007-ին Հայաստանում էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, իսկ 2009-ին նախատեսվում է արտաքին գործերի փոխնախարար, սենատոր Մանդինիի այցը:

Կասինելին կարևորեց նաև պատգամավորական բարեկամության խմբերի համատեղ աշխատանքը միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ:  

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներին ևս. կողմերը կարևորեցին Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունները բանակցությունների միջոցով կարգավորելը, ինչը կնպաստի խաղաղության ու բարեկեցության հաստատմանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։