482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում «Հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին» թեմայով ցուցահանդես է բացվել
18:49
03 Դեկտեմբերի 2008

Հաշմանդամների հարցերի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միամսյակի շրջանակներում Երևանում բացվել է «Հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին» թեմայով ցուցահանդես։

Ցուցահանդեսի կազմակերպիչների հիմնական նպատակը հաշմանդամների խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներն ու այն ուղիները ներկայացնել է, որով երկիրը քայլ առ քայլ առաջ է շարժում, հասարակության իրազեկությունը բարձրացնելն ու վերջնական արդյունքում մի հասարակություն ստեղծելը, որտեղ նրա բոլոր ներկայացուցիչները հավասար իրավունքներ կունենան։

Ցուցահանդեսի էքսպոզիցիոն հարթակները կազմված էին ըստ թեմաների.  իրավական դաշտ, քաղաքաշինական լուծումներ, կրթություն, սպորտ, զբաղվածություն, համայնքային ծառայություններ, վերականգնում։ Դրանց ձևավորմանը մասնակցել էին ինչպես շահագրգիռ պետական կառավարման մարմինները, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները։

Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար, Հաշմանդամների հարցերի ազգային հանձնաժողովի նախագահ Արսեն Համբարձումյանը, հաշմանդամների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, իսկ նրանց կարիքների համար հատկացվող միջոցները տարեցտարի աճում են։ 

Միաժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն ասաց, որ Հայաստանում հաշմանդամների շրջանում զբաղվածությունը այսօր ընդամենը 8 տոկոս է կազմում։   

«Կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում հաշմանդամների զբաղվածության աստիճանը բարձրացնելու համար, մասնավորապես, հաշմանդամ աշխատակցի աշխատավարձը գործատուների համար փոխհատուցվում է, իսկ ձեռնարկատաիրական գործունեությամբ զբաղվող հաշմանդամները գրանցվում են անվճար»,- ասաց նա՝ ճշգրտելով, որ այդ կարգը երկրում արդեն մեկ տարի է, ինչ գործում է։  

Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մուշիրին իր կողմից դրական է գնահատել ներառական կրթության հարցում կառավարության քայլերը, մասնավորապես, սահմանափակ հնարավորություններով երեխաների համար դպրոցների թվի մեծացման ուղղությամբ։  

«Հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին» ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ World Vision, British Council կազմակերպությունների և «Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Վերջին տվյալներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված է 158 հազար 258 հաշմանդամ։

1992 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օր է հռչակել, և Հայաստանում այդ օրը արդեն 16 տարի է, ինչ նշվում է պետական մակարդակով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: