486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգները կանցկացվեն Հայաստանում դեկտեմբերի 3-6-ը
18:04
03 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 3-6-ը Հայաստանում կանցկացվեն Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» հետահաղորդակցության ընկերության մամուլի քարտուղարությունից։

Ինչպես հայտնեցին ընկերությունից, դեկտեմբերի 3-ին «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ համերգը նվիրելով  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ջութակահար Զարեհ Սահակյանցի 75-ամյակին։

Դեկտեմբերի 4-ին «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ կունենան  Գյումրիում։ Իսկ դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում «Մոսկվայի վիրտուոզները» համերգ կտան՝ նվիրված  Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին. կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»:

«Մենք հպարտանում ենք նրանով, որ մեր աջացկության շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է նորից վայելել այդքան սիրված «Մոսկվայի վիրտուոզների» արվեստը։ Գյումրիի համերգի կազմակերպմանն օժանդակելը տուրք է աղետի զոհերի հիշատակին և, միաժամանակ, մեր երախտագիտության արտահայտումը Վլադիմիր Սպիվակովին` 1988 թվականի երկրաշարժից տուժածներին ուղղված նրա բազմամյա բարեգործական գործունեության համար»,- ասել է  «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Միաժամանակ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն, տնօրինության ղեկավար Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» բազմիցս աջակցել է Հայաստանում ռուսաստանյան մշակույթի գործիչների համերգներին։

«Սակայն այս դեպքը հատուկ է: Վլադիմիր Սպիվակովն առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում հսկայական կորուստներ էր կրել։Այսօր` 20 տարի անց, այդ մեծ երաժիշտը և մարդը կրկին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին, և մենք, հիացած նրա տաղանդով, նրան մեր մեծագույն երախտագիտությունն ենք հայտնում անշահախնդիր օգնության և մեծահոգության համար»,- ասաց Օվսյաննիկովը։

Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգները կազմակերպվել են Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան կողմից:

Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի Հայաստանում համերգների գլխավոր հովնավորներն են «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) և «ՎՏԲ-Հայաստան Բանկը»։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։