484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային գրադարանում Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
17:40
03 Դեկտեմբերի 2008

 ՀՀ Ազգային գրադարանում Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին դեկան  Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել։

«Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանը մահացել է հինգ տարի առաջ ԱՄՆ-ում` սրտի նոպայից։ Բայց նրա հիշատակն արթուն է մինչ այժմ։ Նա բացառիկ անհատականություն էր, որի ներդրումն անփոխարինելի է Հայաստանի, մասնավորապես, Հայաստանի Ազգային գրադարանի համար»,- ասաց ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Արքեպիսկոպոս Աշչյանի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում նրա կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմ ցուցադրվեց։

«Նա պետք է օրինակ լինի ներկայիս մեկենասների և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար։ Նրա ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված էին Հայաստանին։ Մենք պետք է հավերժ պահենք նրա հիշատակը, որպեսզի բարոյական արժեքների անկման այս դարում պահպանենք մեր ազգային արժանապատվությունը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։

Լինելով Կիլիկիայի Կաթողիկոսության բարձրագույն հոգևորականության ներկայացուցիչ՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանը վերջին տարիներին մշտապես ապրում էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում։

Նա զգալի ներդրում ունեցավ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում։   

Բարձր գնահատականի են արժանացել նաև հայագիտության ոլորտում նրա բազմաթիվ գրական աշխատությունները, նրան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել։ 1993 թ.-ին նա Երևանում հիմնադրել է «Ներսես Մեծ» բարեգործական հիմնադրամը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։