484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն իր պատմամշակութային հուշարձանների. սփյուռքի նախարար
17:36
03 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է բարձրաձայնի՝ ի պաշտպանություն իր պատմամշակութային հուշարձանների, հայտարերց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Մեր դարավոր բարեկամությունը Վրաստանի հետ պետք է շարունակվի, և մեր ցանկացած անզգույշ քայլ կարող է վնասել մեր հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ մեկ քահանան որևէ իրավունք չունի ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի հայկական Սբ.Գևորգ տաճարի հավատացյալները վանդալության գործողության են ականատես եղել. Թբիլիսի քաղաքի ընտանիքի երկու հայտնի հայ մեկենասների գերեզմանների պղծմանը, որոնք իրականացնում էին վրացի բանվորները՝ Վրացական պատրիարքության հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի գլխավորությամբ։

Հակոբյանը նշեց, որ Վրաստանում բացի Նորաշենի եկեղեցուց կան ևս մի քանի հայկական եկեղեցիներ, որոնց վերադարձի հարցն առայժմ «օդում է կախված» և իրավական տեսանկյունից լուծումներ դեռևս չեն գտնվել։

«Անշուշտ, այս խնդիրը կապված է որոշ կառույցների, այդ թվում՝ հոգևոր հարցերի և երկկողմ հարաբերությունների հետ»,- պարզաբանեց նա։

Հակոբյանը ողջունեց հայ երիտասարդության ակտիվությունը տվյալ հարցում և դատապարտեց վանդալիզմի բոլոր դրսևորումները։

Հայաստանի առաջատար պետական և ոչ պետական բուհերի ուսանողները չորեքշաբթի բողոքի ցույց են կազմակերպել՝ հայկական եկեղեցիների, մասնավորապես, Վրաստանում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ անհիմն ոտնձգությունների դեմ։ Նոյեմբերի 27-ին հայ բլոգերները և ինտերնետից օգտվողները ակցիա անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ՝ Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու և մեղավորներին պատժելու պահանջով։

«Այս հարցը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է, և ես կարծում եմ, որ այդ կառույցները նույնպես պետք է միջամտեն, քանի որ այս հարցի բարձրաձայնումը միայն հայկական կառույցների կողմից բավարար չէ»,- ընդգծեց նախարարը։

Սուրբ Նորաշենե հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց։ Սույն թվականի մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր: Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը՝ որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: