481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է ՀԱՊԿ ուժերի կառավարման մասին համաձայնագրին
17:09
03 Դեկտեմբերի 2008

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի նիստում քննարկեցին «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Ինչպես հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2007թ.  հոկտեմբերի 6-ին Դուշանբեում։ Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

«Համաձայնագրի նպատակը հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գործունեության արդյունավետ համակարգի ստեղծումն է և դրանց կառավարումը խաղաղ ու պատերազմական ժամանակներում. զորքերի կոալիցիոն խմբավորումների կառավարման մարմինների վստահելի փոխգործակցությունը  ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարությունների հետ»,- ասաց նա։

Նազարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով սահմանվում են ուժերի կենտրոնացված կառավարման իրականացումը, հավաքական անվտանգության ուժերի խնդիրներն ու կազմը, դրանց համալրման կարգն իրականացնող մարմինները։

«Հաշվի առնելով, որ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համակարգն անհրաժշետ և կարևոր բաղկացուցիչ է, ՀՀ պաշտպանության նախարարությունը խնդրում է վավերացնել տվյալ համաձայնագիրը»,- հայտնեց նա։

1992թ. մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցներն են յոթ պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: