482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վավերացրել է ագրեսիայի դեպքում դաշնակիցներին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ երկրների համաձայնագիրը
15:30
03 Դեկտեմբերի 2008

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ վավերացրել են «Ագրեսիայի սպառնալիքի ծագման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ՀԱՊԿ անդամ-պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմի մասին» արձանագրությունը»։

Համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Ինչպես հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներին անհրաժեշտ օգնության ցուցաբերում է ենթադրում մասնակից-անդամներից որևէ մեկի հանդեպ ագրեսիայի գործողության կատարման դեպքում։   

«Սա նշանակում է, որ փաստաթուղթը վավերացնող կողմերից որևէ մեկի դեմ դրսևորած ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիայի գործողություն նաև մյուսների դեմ»,- ընդգծեց փոխնախարարը։   

ՀՀ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 28-ին երկրի հիմնական օրենքին համապատասխան է ճանաչել ՀԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության ժամանակ ստեղծված և օգտագործվող մտավոր գործունեության արդյունքների փոխպաշտպանության մասին համաձայնագրի նորմերը։  

Համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Համաձայնագրի նպատակը ՀԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության ժամանակ մտավոր գործունեության արդյունքների օգտագործման դեպքում իրավախախտումների կասեցումն է։  

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երկրի Սահմանադրական դատարան ներկայացրած տեղեկանքում համաձայնագրի վավերացումը խելամիտ է համարել։

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցները յոթ պետություններ են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։