480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացած «Կինը» միջազգային կինոփառատոնի ժամանակ շուրջ 50 ֆիլմ է ցուցադրվել
15:00
03 Դեկտեմբերի 2008

Երևանում կայացած «Կինը» միջազգային հինգերորդ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել է շուրջ 50 ֆիլմ՝ 11 երկրներից, կինոփառատոնի փակման արարողության ժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը։

«Մենք հինգերորդ անգամ ենք անցկացնում փառատոնը, որին մասնակցում են միայն կանայք։ Մեր փառատոնը առաջին քայլն է, միջանկյալ մի աստիճան սկսնակ ռեժիսորների համար։ Ռեժիսորն առաջին անգամ հանդիպում է հանդիսատեսի հետ և հնարավորություն է ունենում տեսնել հանդիսատեսի արձագանքը, լսել նրա շնչառությունը», - ասաց Օհանյանը։

Մրցութային ծրագրին մասնակցել է 50 ներկայացված ֆիլմերից 29-ը։

Երկու անվանակարգերում հաղթանակ են տարել Ռուսաստանի ներկայացուցչուհիները՝ Եկատերինա Երեմենկոյի «Իմ դասարանը» ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Վալերիա Իվանովսկայայի «Որերորդ տարին է» ֆիլմը «Հատուկ մրցանակի» է արժանացել։

Փառատոնի վեց մասնակիցներ պարգևատրվել են խրախուսական մրցանակներով և դիպլոմներով։

Օհանյանը նշեց, որ կանանց կինոփառատոնը չի մրցում այլ փառատոնների հետ։

Փառատոնի տնօրենի կարծիքով, այս ֆիլմերը օգնում են կանանց դառնալ ավելի վստահ և անկախ։

«Իրավունք և իրավազրկություն, ինչպես նաև ազատություն և անազատություն հասկացությունները շահարկվում են մեր հասարակությունում։ Այս փառատոնը կարևոր է նրանով, որ կինը կախված չէ տղամարդուց, ղեկավարների քմահաճույքից, նրանց կածիքից և թերահավատությունից», - ավելացրեց նա։

Օհանյանն ավելացրեց, որ մի քանի օրվա ընթացքում մասնակիցները ծանոթանում են ոչ միայն միմյանց հետ, այլև ժամանակակից կինոարտադրության հետ։ Նրա խոսքերով, ռեժիսորները չեն սահմանափակվում կանանց խնդիրներով և ֆիլմերի թվում կան պատերազմին և սոցիալական խնդիրներին վերաբերող ֆիլմեր։

«Կինը» միջազգային կինոփառատոնը անցկացվում էր Երևանում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: