486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկահայերը ոգևորությամբ են ընդունում Հայաստանում Սփյուռքի նախարարության ստեղծումը
14:14
03 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները ոգևորությամբ են վերաբերվում Հայաստանում Սփյուռքի նախարարության ստեղծմանը, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Հայաստանում Սփյուռքի նախարարության ստեղծումը, ընդհանուր առմամբ, արժանացել է շատ ջերմ գնահատականի, և այս փաստի կապակցությամբ ոգևորությունը շատ մեծ էր», - ասաց նա լրագրողներին չորեքշաբթի՝ ամփոփելով ԱՄՆ և Լատինական Ամերիկայի երկրներ կատարած իր այցի արդյունքները։

ՀՀ սփյուռքի նախարարը նոյեմբերի 18-27-ը այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որի ընթացքում, մասնավորապես Լոս Անջելեսում, նա ավելի քան հինգ տասնյակ հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչների և պաշտոնական անձանց հետ, ինչպես նաև հանդես է եկել մի շարք հրապարակային ելույթներով։

Այս կապակցությամբ նախարարը ընդծգեց, որ նախարարության յուրաքանչյուր աշխատակից, նախարարից սկսած, պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվի մարդկանց վստահության և այն համոզվածության նկատմամբ, որ համատեղ ջանքերով հնարավոր է իրագործել բավականին լուրջ ծրագրեր։

Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն Լատինական Ամերիկայի երկրների, Կալիֆոռնիայի հայկական համայնքին իսկապես կարելի է փոքրիկ Հայաստան անվանել։

Նա տեղեկացրեց, որ հանդիպումներ են կազմակերպվել արվեստի գործիչների, ճարտարապետների, գրողների, բժիշկների, երիտասարդների, Հայկական ընդհանուր բարեգործական միության, ՀՅԴ «Դաշնակցություն» և «Ռամկավար-ազատական» կուսակցությունների, ինչպես նաև որոշ նորաստեղծ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Կայացած հանդիպումների ընթացքում մեզ հաջողվեց քննարկել Կալիֆոռնիայի հայկական սփյուռքին հուզող հիմնական խնդիրները, ինչպես նաև քննարկել ապագա համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները, որոնք Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի մերձեցման և ամրապնդման նպատակ կհետապնդեն», - պարզաբանեց նա։

Բացի այդ, Հակոբյանի խոսքերով, Սակրամենտո քաղաքում կայացած այցի  շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Կալիֆոռնիայի խորհրդարանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են բարեկամության պատգամավորական խմբի ստեղծմանը, ինչպես նաև նահանգի հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցման հնարավորություններին առնչվող հարցեր։

ՀՀ սփյուռքի նախարարությունը գործում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: Նույն օրը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել սփյուռքի նախարարի պաշտոնում Հրանուշ Հակոբյանին նշանակելու մասին, ով մինչ այդ գլխավորում էր ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։