481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բուհերի ուսանողները բողոքում են Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ կիրառվող ոտնձգությունների դեմ
12:45
03 Դեկտեմբերի 2008

Հայաստանի առաջատար պետական և ոչ պետական բուհերի ուսանողները չորեքշաբթի բողոքի ցույց են կազմակերպել՝ հայկական եկեղեցիների, մասնավորապես, Վրաստանում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ անհիմն ոտնձգությունների դեմ։

Սուրբ Նորաշենե հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց։ Սույն թվականի մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր: Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը՝ որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հաղորդեց ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի պետական համալսարանի ուսխորհրի նախագահ Ցոլակ Հակոբյանը, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ հանրապետության բոլոր պետական և ոչ պետական բուհերի ուսխորհուրդները որոշել են բողոք արտահայտել «Վրաստանում գտնվող հայկական եկեղեցու նկատմամբ բարբարոսական ոտնձգությունների» կապակցությամբ։

«Մեր ակցիայով մենք կփորձենք ցույց տալ Վրաստանին, որ հայ երիտասարդները դեմ են նման քայլին և դատապարտում են նման գործողությունները», - տեղեկացրեց նա։

Ակցիայի մասնակիցները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, ինչից հետո ցուցարարները կշարժվեն դեպի Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որտեղ բողոքի ցույց կանցկացնեն։

Հակոբյանի խոսքերով, ուսանողները նամակ են պատրաստել, որտեղ պահանջում են դադարեցնել հայկական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները և դատապարտում են վրացական կողմի գործողությունները։ Նրանք մտադիր են նամակը փոխանցել Հայաստանում Վրաստանի դեսպանին։

Հակոբյանը տեղեկացրեց, որ ակցիային մասնակցում են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Տնտեսագիտական համալսարանի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Ֆիզիկական դաստիարակության պետական ինստիտուտի ուսանողներ։

«Միայն ԵՊՀ-ից ակցիային մասնակցում է ավելի քան հազար ուսանող», - պարզաբանեց նա։

Սա հայ երիտասարդության բողոքի առաջին ակցիան չէ։ Նոյեմբերի 27-ին հայ բլոգերները և ինտերնետից օգտվողները ակցիա անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ՝ Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու և մեղավորներին պատժելու պահանջով։

Վրաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակի հետ կապված իրենց մտահոգությունն են արդեն արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու Բարձրագույն Հոգևոր Ժողովը, կառավարության անդամներ և պատգամավորներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: