488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է աշխարհի այլ երկրների նմանատիպ կայաններին. փորձագետ
16:45
02 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է նմանատիպ կայաններին, որ գործում են աշխարհի այլ երկրներում, հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրքհոֆերը։

«Այն ժամանակից ի վեր, ինչ հայկական ԱԷԿ-ը դարձյալ շահագործվեց, իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, և այսօր ՀԱԷԿ-ը միանգամայն այլ տեսք ունի և լիովին համապատասխանում է նմանատիպ կայաններին, որոնք գործում են աշխարհի այլ երկրներում»,- նա ասաց լրագրողներին երեքշաբթի ԱԷԱԽ 10-րդ նիստի ժամանակ։ 

Բիրքհոֆերը նշեց, որ հանրապետության ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին։

«Կայանը շահագործող անձնակազմը նույնպես մեծ ուշադրությամբ է վերաբերվում անվտանգության հարցերին անգամ այն ժամանակ, երբ տնտեսական իրավիճակը հանրապետությունում վատ էր, և նրանց համար այնքան էլ հեշտ չէր այդ հարցերին համապատասխան ուշադրություն հատկացնել»,- ընդգծեց նա։

ԱԷԱԽ ղեկավարի խոսքերով, միջուկային անվտանգությունը անընդհատ գտնվում է կենսական կարևորության խնդիրների շարքում, և ներկայիս նիստի ընթացքում քննարկվել են այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել ապագայում, որպեսզի ԱԷԿ-ը ավելի անվտանգ դառնա և շարունակի իր աշխատանքն այդ պայմաններում։

«Եթե կայանը ևս 6-7 տարի աշխատի, ապա այս բարեփոխումները անվտանգության ոլորտում պետք է շարունակվեն առնվազն 3-4 տարվա ընթացքում»,- կարծում է Բիրքհոֆերը։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: