486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշվել է Մարշալ Բաղրամյանի ծննդյան օրը
14:34
02 Դեկտեմբերի 2008

Երեքշաբթի Երևանում նշվեց Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի 111-ամյակը։

«Կան մարդիկ, ում մասին հիշողությունը տարիների ընթացքում ոչ թե խամրում, այլ ավելի պայծառ է դառնում։ Նրանց թվին է պատկանում Բաղրամյանը։ Իր կյանքի մեծ մասը նա նվիրել է ռազմական գործին»,- տոնակատարության ընթացքում հայտարարեց «Հովհաննես Բաղրամյան» հասարակական-հայրենասիրական  կազմակերպության նախագահ, գնդապետ Արթուր Բաղրամյանը։

Ըստ նրա, մարշալ Բաղրամյանը հայ ժողովրդի ռազմական տաղանդի, ռազմավարական լայն մտքի, Հայրենիքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, հայրենասիրության օրինակ է։

Հայաստանի վետերանների միության նախագահ, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հրանտ Հովհաննիսյանի խոսքերով, մարշալ Բաղրամյանն այն մարդկանցից էր, ով կանգնեցրեց Գերմանիայի հաղթական արշավը Խորհրդային Միության վրա, երկիրը բերեց դեպի Մեծ Հաղթանակի։

«Շնորհիվ այդ հաղթանակի գոյություն ունեն նախկին Խորհրդային Միության պետություններն ու ազգությունները, և այս հաղթանակում իր արժանի տեղն է զբաղեցնում մարշալ Բաղրամյանը»,- նշեց պատերազմի վետերանը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմամարզական վարժարանի սաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ։

Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը (1897- 1982) խորհրդային զորահրամանատար է, ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկբին Հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարն էր, Հարավ-արևմտյան ուղղության օպերատիվ խմբի ղեկավարը և Հարավ-արևմտյան ռազմաճակատի ղեկավարը:

Բաղրամյանը 1942-ի հուլիսից բանակի հրամանատար էր,  1943-ից՝ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի, 1945-ից՝ 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի  հրամանատարն էր:

1955 թվականի մարտի 11-ին Բաղրամյանին երկրորդ անգամ շնորհվեց Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Բաղրամյանը ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար էր։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով և Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով, «ԽՍՀՄ Զինված Ուժերում Հայրենիքին ծառայելու համարե երրորդ աստիճանի շքանշանով։

Բաղրամյանի բոլոր պարգևները փոխանցվել են Զինված ուժերի թանգարան։ Հանրաճանաչ զորահրամանատարի աճյունասափորը գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլի պատի մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: