478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական Մեծ պատերազմի վետերանը Երևանում պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով
14:17
02 Դեկտեմբերի 2008

Հայրենական Մեծ Պատերազմի վետերան Սարգիս Մարգարի Մովսիսյանը երեքշաբթի պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով։

«Ինձ պատիվ է վիճակվել հանձնել պարգևը, որն իր տիրոջն էր փնտրում ավելի քան 60 տարի», - վետերանի պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Ալեքսանդր Ֆրոլովը։

1941 թ.-ին 19-ամյա Սարգիս Մովսիսյանը ղեկավարել է 82-րդ հրաձգային դիվիզիայի 601-րդ մոտոհրաձգային գնդի 4-րդ հրաձգային վաշտի կազմում գտնվող դասակը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թ.-ի որոշմամբ, նա պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով, սակայն այն ժամանակ իր մեդալը չի կարողացել ստանալ։

«Վաթսուներեք տարի է մեզ բաժանում պատմության ամենասարսափելի պատերազմի ավարտից։ Խորհրդային միության բանակի դեմ էր դուրս եկել 103 գերմանական դիվիզիա, որոնք մի քանի անգամ գերազանցում էին մեր զորքերին։ Ավելի քան 5000 ինքնաթիռներ և ավելի քան 5000 տանկեր հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա», - ասաց Ֆրոլովը։

Նրա խոսքերով, պատերազմից հետո հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք բացահայտում են Ֆաշիստական Գերմանիայի ծրագրերը, որոնց համաձայն ԽՍՀՄ-ն ու Լեհաստանը պետք է դադարեին գոյություն ունենալ։ Բացի այդ, այս զարհուրելի ծրագրերի համաձայն, ոչնչացման էին ենթակա ողջ ժողովուրդներ։

«Սակայն այս ծրագրերը չպետք է իրականանային, քանի որ գերմանական բանակի ճանապարհին կանգնեցին խորհրդային միության զորքերը, որոնց թվում էին նաև հերոսական մարտիկները Հայաստանից», - ասաց ռազմական կցորդն ու ավելացրեց, որ սա բազմաթիվ ժողովուրդների ընդհանուր հաղթանակն էր, քանի որ ուս ուսի  մարտնչում էին ռուսներ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ ու այլ ազգության ներկայացուցիչներ։

Վետերանն իր հերթին ասաց, որ պատերազմի ժամանակ ընդամենը իր պարտքն էր կատարում՝ «Խորհրդային Միության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը»։

«Սա հասարակ հաղթանակ չէր, այլ մեծ հաղթանակ, քանի որ մենք ազատագրեցինք ողջ քաղաքակիրթ աշխարհը», - համընդհանուր ծափողջույնների ներքո բացականչեց Մովսիսյանը։

Մովսիսյանին հանձնվեց նաև «Ռուսաստանի բանակը» ֆոլիանտը, որը հանձնվում է միայն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ բարեկամ ժողովուրդների ամենաարժանի քաղաքացիներին։

Սա նման գրքով հայ ժողովրդի ներկայացուցչին պարգևատրելու առաջին դեպքն է։

1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիս խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազ. հայ։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազ. հայորդի։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է Խորհրդային միության 106 հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր զորավարներից են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկայն զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսահակովը։ Պատերազմի տարիներին կազմավորվել է 6 հայկական դիվիզիա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: