486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը էական դեր է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում. նախագահ
13:27
02 Դեկտեմբերի 2008

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը էական դեր է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք բավարարված ենք նրանով, որ անվտանգության մակարդակը հիմնականում համապատասխանում է պահանջներին, որոնք ներկայացվում են միջազգային չափանիշներով», - ասաց նախագահը երեքշաբթի՝ բացելով նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) 10-րդ նիստը։

Նրա խոսքերով, Խորհրդի մասնագետների բարեխիղճ աշխատանքը խորը պրոֆեսիոնալ գիտելիքների նպատակաուղղված կիրառման և իրենց պրոֆեսիոնալ պարտիքն անշահախնդիր ծառայության օրինակ է։

«Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքն ապահովում է երկրի էներգետիկ անվտանգության պահպանումը պատշաճ, բարձր մակարդակով», - ասաց Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշեց, որ «Խորհրդի կողմից մշակվող նկատողությունները, առաջարկություններն ու խորհուրդները միշտ ուշադիր և մանրազնին վերլուծության առարկա են, և դրանցից շատերն իրականացվել են գործնականում»։

Մասնավորապես, նախագահի խոսքերով, Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի՝ Պետատոմհսկողության կարգավիճակը  բարձրացնելու մասին Խորհրդի առաջարկությանը համապատասխան այդ կառույցը  վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի։

Միաժամանակ ՀՀ նախագահը նշեց հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված տեխնիկական միջոցառումների ցանկի վերանայման մասին առաջարկությունների փաթեթի էական դերը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։