486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական Մեծ պատերազմի վետերանը Երևանում կպարգևատրվի «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով
19:38
01 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Մարգարի Մովսիսյանին «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեքշաբթի «ՀՀ վետերանների միության» խորհրդում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ՌԴ Պաշտպանության նախարարության արխիվներում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 1941 թ.-ին Մովսիսյանը ծառայել է 82-րդ հրաձգային դիվիզիայի 601-րդ մոտոհրաձգային գնդի 4-րդ հրաձգային վաշտի կազմում։

«Տվյալ ռազմական ստորաբաժանման անձնակազմը մասնակցել է Մոսկվայի համար մղված մարտերին և ցուցաբերած հերոսության ու խիզախության համար առաջադրվել էր «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի, այդ թվում և Մովսիսյանը, սակայն ստեղծված հանգամանքների բերումով պարգևն այդպես էլ չի շնորհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մոսկվայի մատույցներում ֆաշիստական Գերմանիայի զորքերի ջախջախման նշանակալից օրվա (դեկտեմբերի 5) տոնակատարության նախաշեմին ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից պարգևն ուղարկվել է Երևան՝ վետերանին հանձնելու համար։

1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիս խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազ. հայ։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազ. հայորդի։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է Խորհրդային միության 106 հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր զորավարներից են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկայն զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսահակովը։ Պատերազմի տարիներին կազմավորվել է 6 հայկական դիվիզիա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։