482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմիանա Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին
18:06
01 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները երկուշաբթի նիստի ժամանակ քննարկել են Եվրախորհրդի երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրի վավերացման հարցը։ Ինչպես հայտնեց ՀՀ Սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ.-ի մայիսի 11-ին Եվրախորհրդի երկրների նախարարների կոմիտեի 117-րդ հանդիպման ժամանակ։

«Համաձայնագրի կանոնադրությունը ստորագրել են Անդորրան, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցոգովինան, Կիպրոսը, Դանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սան-Մարինոն, Սլովենիան, Մակեդոնիան և Մեծ Բրիտանիան։ Ավելի ուշ համաձայնագրին միացել են Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լիխտեյնշտեյնը, Մոնակոն, Սերբիան, Շվեյցարիան և Շվեդիան»,- ասաց նա։  

Նախարարի խոսքերով, համաձայնագիրը սպորտի քաղաքականության ոլորտի, սպորտային ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցության նոր մոտեցումներ է պարունակում։

Համաձայնագրի նպատակը, ինչպես պարզաբանեց Սպորտի նախարարը, համաձայնագրի մասնակից պետությունների ռազմավարական մարզական քաղաքականության մշակումն է, սպորտի՝ որպես առողջ ապրելակերպի զարգացման խթանումը, միջկառավարական մարզական միջոցառումների իրականացումը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ սպորտի նախարարը, կազմակերպության ֆինանսական միջոցների տնօրինումը և գործողությունների ամենամյա ծրագրի մշակումն իրականացնում է ղեկավարող խորհուրդը, որում ընդգրկված են մասնակից երկրների ներկայացուցիչները։ Գրիգորյանի բերած տվյալների համաձայն, ամեն տարի մասնակից-երկրները կազմակերպությանն անդամակցության վարձ են վճարելու։ Նախարարի խոսքերով, Հայաստանի մուծումը 2009 թ.-ին 6,8 հազար եվրո կկազմի։   

«Համաձայնագիրը խթանում է Հայաստանում սպորտի զարգացումը։ Ըստ համաձայնագրի, ինչպես նաև նախարարության մինչև 2012թ. գործունեության ծրագրի, նախատեսվում է վերականգնել գործող մարզական համալիրները և կառուցել նորերը»,- հայտնեց Գրիգորյանը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: