480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմի» պատվիրակությունը մասնակցել է «Իրան-Հայաստան» գազատարի «Քաջարան-Արարատ» հատվածի վերջին կարի եռակցմանը նվիրված միջոցառումներին
17:17
01 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմ» ԲԲԸ պատվիրակությունը, կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ, երկուշաբթի Երևանում մասնակցել է «Իրան-Հայաստան» գազատարի «Քաջարան-Արարատ» հատվածի վերջին կարի եռակցմանը նվիրված միջոցառումներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Միլլերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Կողմերը բարձր են գնահատել «Գազպրոմի» և Հայաստանի բազմապլան համագործակցությունը՝ վստահություն հայտնելով գործընկերության հետագա ընդլայնմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական բնույթ ունի, որի հիմքում վստահությունն ու փոխշահավետ գործընկերությունն է։ «Գազպրոմը» ոչ միայն Հայաստանին գազ է վաճառում, այլև մասնակցում է հարապետության տարածքում դրա փոխադրմանն ու մարկետինգին, մենք մեծ համատեղ ծրագրեր ունենք էլեկտրաէներգետիկայի ոլորտում»,- ասել է Միլլերը։  

Նրա խոսքերով, ավելի քան 10 տարի շատ բարեհաջող աշխատում է հայ-ռուսական համատեղ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որի ջանքերի շնորհիվ էլ կառուցվել է «Քաջարան-Արարատ» հատվածը։ «Վստահ եմ, որ նոր մայրուղին էապես կբարձրացնի Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը և արժանի լումա կներդնի ամբողջ տարածաշրջանի գազային ենթակառուցվածքի զարգացման գործում»,- հայտարարել է Միլլերը։    

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության 45-ական տոկոս բաժնետոմսերի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերա» նավթագազային ընկերությանը։Նախագծի ներդրումային՝ ծրագրված երեքից երկու փուլերի իրականացման շրջանակում «Գազպրոմի» բաժինն ընկերության հիմնարար կապիտալում աճեց մինչև 75,55 տոկոս:-

«Քաջարան-Արարատ» հատվածը «Իրան-Հայաստան» գազատարի և Հայաստանի գազափոխադրման համակարգի միջև կապող օղակ է։ Տվյալ հատվածում գազատարի շինարարությունն իրականացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, դրա երկարությունը 206,5 կմ է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: