478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. պատգամավոր
16:25
01 Դեկտեմբերի 2008

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, երկուշաբթի հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։  

Բաբլոյանի խոսքերով, քանի որ ՁԻԱՀ-ի մասին օրենքն ընդունվել է 1997 թ.-ին, ապա ներկայումս օրենքի որոշ դրույթներ հնացել են ու փոփոխման կարիք ունեն։

«Օրինակ, հնացել է օրենքն այն մասին, որ բոլոր Հայաստան ժամանողները պետք է ավելի քան 3 ամիս ՄԻԱՎ-ի հայտնաբերման զննում անցնեն»,- նշեց Բաբլոյանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա նաև ընդգծեց լայնամասշտաբ կրթական ծրագրերի իրականցման անհրաժեշտությունը, որոնցում պետք է ներգրավված լինեն բոլոր գերատեսչությունները։

«Վիրուսի վերաբերյալ պրոֆիլակտիկ, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների սոցիալիզացման աշխատանքներ կտարվեն»,- ասաց Բաբլոյանը։

Նա նշեց, որ վարակի դեմ պայքարի գործընթացում հատկապես կարևոր է երիտասարդների տեղեկացվածությունը, որոնք ամենաշատն են հիվանդանալու ռիսկին ենթակա։ Բաբլոյանն ընդգծեց նաև այն մարդկանց սատարելու կարևորությունը, ովքեր արդեն վարակակիր են՝ բացառելով նրանց նկատմամբ խտրականության ցանկացած տեսակ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: