481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը 2008 թ.-ին անօրինական ծառահատման 13 դեպք է բացահայտել
15:52
01 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքապետարանի վարչության մասնագետները 2008 թ.-ին քաղաքացիներից ստացված ահազանգերի ստուգման արդյունքում բացահայտել են անօրինական ծառահատման 13 դեպք, հայտնեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։

«Իրախախտումների առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ և տեղյակ է պահվել Բնապահպանության նախարարության Էկոլոգիական տեսչությունը»,- երկուշաբթի Մարտիրոսյանը հայտնեց լրագրողներին։

Նրա խոսքերով, երեք դեպքերի առնչությամբ տեսչությունը տուգանք է կիրառել, երեք դեպքում իրավախախտող չի գրանցվել, մնացած դեպքերում արձանագրություններն ուղարկվել են համապատասխան բաժիններ՝ մեղավորներին պատժամիջոցներ ներկայացնելու համար։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ մայրաքաղաքի քաղաքապետարանը իրավունք չունի պատժամիջոց սահմանել բնապահպանության ոլորտի իրավախախտման համար։  

«Նման իրավասություններ ունի Բնապահպանության նախարարությունը՝ որպես պետական մարմին»,- ավելացրեց նա:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետության անտառային ֆոնդը 463 հազար հա է կազմում, որից շուրջ 9 տոկոսը կամ 273 հազարը անտառային ծածկույթն է։ 20-րդ դարում Հայաստանի անտառները երկու անգամ խոշորագույն ծառահատման են ենթարկվել. 1930-50 թթ.-ին արդյունաբերական նպատակներով և 1992-95 թթ.-ին՝ էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով։  

Փորձագետների տվյալներով, Հայաստանում ամեն տարի անօրինական ճանապարհով ծառահատվում է շուրջ 8 հազար հա անտառ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: