478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսը դեկտեմբերի կեսին համաժողով կկազմակերպի
14:54
01 Դեկտեմբերի 2008

Հայ ազգային կոնգրեսի համաժողովը կանցկացվի Երևանում դեկտեմբերի կեսին, երկուշաբթի ասաց ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Նրա խոսքերով, ըստ նախնական ծրագրի՝ համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, սակայն վերջնական օրը դեռևս համաձայնեցված չէ։

«Համաժողովի ընթացքում ծրագրվում է ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կոնգրեսի նոր ռազմավարությունը, դիրքորոշումները, երկրի տնտեսական իրավիճակի վերլուծությունը», - ասաց Մուսինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր այն մասին, թե հայկական ընդդիմությունը 2-3 ամսով դադարեցնում է հանրահավաքների անցկացումը հետագա մարտավարությությունը որոշելու և կազմակերպչական հարցերը լուծելու համար։

«Այդ ժամանակվանից անցկացվող հանդիպումներն ու քննարկումները հիանալի արդյունքներ են տվել, որոնք թույլ են տվել իրազեկել Կոնգրեսի ակտիվ զանգվածներին քաղաքական ոլորտում տեղի ունեցող գործընթացների, մարտահրավերների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգության մասին», - ասաց Մուսինյանը։

Նրա խոսքերով, փակ բանավեճերի, քննարկումների և վիճաբանությունների անցկացման ընտրված ուղին թույլ տվեց ամրապնդել Կոնգրեսը ներսից։

Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվել և կոնկրետացվել են հետագա քայլերն ու բազմաթիվ կազմակերպչական հարցեր, այդ թվում նաև տարածքային կառույցների ձևավորմանը, ինչպես նաև տարբեր մարզերում մասնագիտացված հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հարցեր, «ինչը թույլ կտա մանրազնին ուշադրության տակ պահել բազմաթիվ ոլորտներ և իրադարձություններ ու հնարավորություն կընձեռի ընդլայնել իշխանությունների հետ պայքարի դաշտը»։

«Անցկացվող քննարկումները մեզ դեռևս բավարարում են, և մենք նախադրյալներ չենք տեսնում՝ հանրահավաքների անցկացման ժամանակավոր դադարեցման մասին մեր որոշումը փոխելու համար», - ասաց Մուսինյանը։

Միաժամանակ խոսելով ՀԱԿ-ին՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հնարավոր միացման մասին՝ նա նշեց, որ կուսակցության հետ համագործակցությունն արդյունավետ է բոլոր ուղղություններով, սակայն Կոնգրեսին  միանալու վերաբերյալ խորհրդատվությունները դեռ շարունակվում են։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: