478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 656 ՄԻԱՎ-վարակակիր է գրանցված
14:20
01 Դեկտեմբերի 2008

2008 թ.-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիր 656 քաղաքացի կա, որոնցից 284-ը հիվանդ է ՁԻԱՀ-ով, երկուշաբթի ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։

«Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների գրանցումն ընթանում է 1988 թ.-ից: Միայն 2008 թ.-ին գրանցվել է 118 դեպք: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ բարելավվել են պայմաններն ու վարակի բացահայտման հնարավորությունները, մասնավորապես, բարձրացել է լաբորատոր հետազոտության մատչելիության մակարդակը և ստեղծվել է կամավոր խորհրդատվության համակարգ», - նշեց Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ։

Նրա խոսքերով, ՄԻԱՎ- վարակի դեպքերի 74,5 տոկոսը գրանցվել է տղամարդկանց շրջանում, 2 տոկոսը՝ 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում։ «Վարակի դեպքերի 60 տոկոսը բաժին է ընկնում 25-ից մինչև 39 տարեկան տարիքային խմբին։ 48,9 տոկոսի դեպքում վարակը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 43,9 տոկոսը՝ թմրանյութերի ներերակային օգտագործման ճանապարհով», - ասաց Գրիգորյանը։

Նա նաև ավելացրեց, որ թմրանյութերի ներերակային օգտագործման հետևանքով վարակվածների մեծ մասը տղամարդիկ են, որոնք ժամանակավորապես բնակվել են Ռուսաստանում և Ուկրաինայում ու այնտեղ են վարակվել։

1988 թ.-ից մինչ օրս Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 154 մարդ, այդ թվում նաև երեք երեխա։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, վարակի դեպքերի 45,9 տոկոսը գրանցվել է Երևանում (301 դեպք)։ Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,1 տոկոս։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: