484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաստատությունների 96 տոկոսը ծխախոտի հասցրած վնասի մասին արտաքին գովազդ չունի
19:36
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի կիրառման դիտարկման տվյալներով, հաստատությունների 96 տոկոսը ծխախոտի հասցրած վնասի մասին շենքերից դուրս փակցված հայտարարություններ չունեն, հայտնեց «Հայաստանն առանց ծխախոտի» բլոկի համակարգող Նարինե Մովսիսյանը։

Դիտարկումն անցկացվել է 2008 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի 4 քաղաքներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի, «Հայաստանն առանց ծխախոտի» բլոկի և հանրապետության այլ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։ Դիտարկման անցկացմանը սատարել է նաև Աջակցության հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը։ 

Իր հերթին Գորիսի երիտասարդական միության Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ դիտարկման շրջանակներում հետազոտվել են 256 պետական, մշակութային, կրթական և առողջապահական հաստատություններ, որոնցից 91 (35,5 տոկոսը)՝ Երևանում, 75 (29,3 տոկոսը)՝ Գյումրիում, 60 (23,5 տոկոսը)՝ Վանաձորում և 30 (11,7 տոկոսը)՝ Գորիսում։

«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Կարապետյանը պարզաբանեց, որ հետազոտված հաստատությունների 45,3 տոկոսը կրթական են, 27,7 տոկոսը՝ բժշկական, 17,6 տոկոսը՝ պետական և 9,4 տոկոսը՝ մշակութային։

Ինչպես նշեց Կարապետյանը, չնայած առողջապահական 45 տոկոս հաստատությունները արտաքինից հայտարարություններ չեն ունեցել, դրանք շենքերի ներսում, այնուամենայնիվ, եղել են։

Ինչ վերաբերում է մշակութային ու կրթական հաստատություններին, ապա ծխելու հասցրած վնասի մասին հայտարարություններ փակցված են 30 տոկոսի դեպքում, իսկ պետական հաստատություններում դա պատահում է 25 տոկոսի դեպքում։

Գորիսում ծխելու հասցրած վնասի մասին հայտարարությունների ամենափոքր ցուցանիշն է նկատվել։ Մասնավորապես, նման հայտարարություններ փակցված են հետազոտվող 28 հաստատություններից երկուսում (7 տոկոս)։ Վանաձորում, Երևանում և Գյումրիում տվյալ ցուցանիշը միջինը 35-40 տոկոս է կազմել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: