486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԱԾ-ն կեղծ պլաստիկ քարտերով անապրանք գործարքների փաստ է բացահայտել
18:51
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ պլաստիկ քարտերի գործածմամբ անապրանք գործարքների փաստ է բացահայտել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«2008 թ.-ի նոյեմբեր ամսին ՀՀ արևտրային բանկերի կողմից ստացվել էին տվյալներ, որ Երևան քաղաքի խանութներում տեղադրված «Փոս տերմինալների» միջոցով բանկային պլաստիկ քարտերով փոքրաթիվ խոշոր չափերի գործաքներ են իրականացվել, որոնք կասկածանքի տեղիք են տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Մամուլի կենտրոնից հայտնեցին, որ նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում «Գասարգա» ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ առևտրային բանկերին պատկանող «Մաստեր» տեսակի պլաստիկ երեք կեղծ բանկայի քարտերի միջոցով շուրջ 16,2 մլն. դրամի (53,1 հազար ԱՄՆ դոլար) անապրանք գործարք է իրականացվել։  

«Նշված գումարը պետք է կանխիկացվեր «Գասարգա» ՍՊԸ-ի կողմից՝ հետագայում հանցավոր խմբի անդամների միջև բաշխելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գործով անցնող երեք անձինք ձերբակալվել են։
 
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նմանատիպ հանցագործություն ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել էր 2008 թ.-ի նոյեմբերի 4-ին, որի արդյուքնում կալանավորվել էր «Սկավա» ՍՊԸ հիմնադիր տնօրենը՝ 45 մլն. դրամի (147,3 հազար ԱՄՆ դոլար) անապրանք գործարք իրականացնելու համար։

2008 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԱԱԾ կողմից կալանավորվել են կեղծ պլաստիկ քարտերով ՀՀ առևտրային բանկերի բանկոմատներից գումարներ կանխիկացնող միջազգային հանցավոր խմբավորման անդամներ՝ Ռումինիայի քաղաքացիներ և նրանց մոտից առգրավվել է մոտ 24 մլն. դրամ։  

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս ՀՀ տարածքում հաճախակի են դարձել կեղծ պլաստիկ քարտերով իրականացվող գործարքների փորձերը։ ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անօրինական ճանապարհով գումարներ վաստակելու գայթակղությունից։ ՀՀ ԱԱԾ-ն ունի բավարար ներուժ և հնարավորություններ՝ բացահայտելու և օրենքի խստությամբ մեղավոր անձնանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։