482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԵՖ նախագահությունում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կբարձրացնի հայ երիտասարդության միջազգային ակտիվությունը. Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար
18:26
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահությունում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կբարձրացնի հայ երիտասարդության միջազգային ակտիվությունը, կարծում է ԵԵՖ նախագահությունում ընտրված Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանը։

Օհանյանը, ստանալով հնարավոր 64 ձայնից 55-ը, ԵԵՖ նախագահության անդամ է ընտրվել։ Ընդ որում նա ներկայացնում էր ոչ միայն Հայաստանի երիտասարդությանը, այլև հինգ այլ պետությունների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի, որոնք որոշել են սեփական թեկնածուներին չառաջադրել՝ սատարելով Օհանյանի թեկնածությանը։

«ԵԵՖ-ում ես զբաղվելու եմ երիտասարդների շարժունակության հարցերով։ Դա հնարավորություն կտա ֆինանսական միջոցներ ստանալ Հայաստանում երիտասարդական քաղաքականության զարգացման համար և բարձրացնել հայ երիտասարդների միջազգային ակտիվությունը»,- ուրբաթ Օհանյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

Օհանյանի խոսքերով, Հայաստանում այսուհետ անցկացվելու են մեծ թվով միջազգային միջոցառումներ տարբեր եվրոպական կառույցների մասնակցությամբ։

«Այս հարցերում Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդությունը միշտ ավելի ակտիվ է եղել, քան մենք։ Հիմա էլ մենք մեզ ցույց տալու հնարավորություն կունենանք»,- ասաց Օհանյանը։ 

Իր հերթին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի փոխնախագահ Հայկ Աքարմազյանը հավելեց, որ հայ երիտասարդությունը, մասնակցելով տարբեր միջազգային միջոցառումների, նոր ծանոթություններ է ձեռք բերում, կարող է այլ երկրների երիտասարդների փորձից օգտվել, ինչը Հայաստանի ապագան ավելի վառ ու լուսավոր կդարձնի։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: