487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
GTZ-ը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում
17:15
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի տեխնիկական համագործակցության GTZ ընկերությունը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում, ուրբաթ ասել է ընկերության տնօրեն Ֆրանկ Թիբիթանցլը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության աշխատակազմի հասարակայնության ու մամուլի հետ կապերի վարչությունից, Թիբիթանցլը վստահություն է հայտնել, որ Հայաստանում գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության գրասենյակ բացելը հնարավորինս կնպաստի երկկողմ տեխնիկական գործակցության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ առաջիկա համագործակցության ծրագրերի մշակման ընթացքում կառավարության առաջնահերթությունները և առաջարկությունները նկատի առնելու հետ կապված հարցեր:

Վարչապետը գոհունակությամբ է  խոսել հայ-գերմանական համագործակցության մասին` նշելով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԱՄՆ-ից հետո Հայաստանի համար երկրորդ խոշոր ներդրողն է: Երկուստեք կարևորվել են տեխնիկական գործակցության շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ)-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Ֆրանկ Թիբիթանցլը անդրադարձել է հատկապես մասնավոր ընկերությունների խրախուսման նոր ծրագրերի կարևորությանը: Դրանցից մեկը, ըստ նրա, տարածաշրջանային ծրագիր է, որն արդեն մեկնարկել է և կոչվում է «Հարավային Կովկասում մասնավոր տնտեսության խթանման ծրագիր»։

Նշված ծրագրի շրջանակներում փոխգործակցության նպատակով Հայաստանում գերմանական կողմն այս  ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` ճշտելու համար համագործակցության ուղղությունները:

ԳԴՀ դեսպանը և տեխնիկական համագործակցության ընկերության տնօրենը առաջիկա ծրագրերի համար կարևորել են արտահանման խթանման, սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքը, համայնքային տնտեսության խթանումը, առևտրի բնագավառում արգելքների վերացմանը նպաստող քայլերի մշակումն ու իրականացումը:

Վարչապետը ևս կարևորելով վերոնշյալ մոտեցումները, ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթ են այն ծրագրերը, որոնք միտված են երկրում խթանելու տնտեսական աճը: Այս խնդիրը, ըստ վարչապետի, այսօր արդիական է ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային տնտեսության համար ընդհանրապես: 2009թ. Հայաստանում իրականացվելիք ցանկացած ներդրումային ծրագիր, Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է քննարկել նշված տեսանկյունից:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։