484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում հավաքեց ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար
16:25
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին գիշերը կայացած «Հեռուստամարաթոն 2008»-ի շրջանակներում արձանագրեց 35 միլիոն 9156  ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ` կրկնապատկելով նախորդ տարվա ցուցանիշը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Նախամարաթոնյան անընդմեջ աշխատանքի ու նվիրումի արդյունքը ավելի քան գոհացուցիչ էր: 100 հազարավոր հայորդիներ համախմբվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել Հայաստանի և Արցախի գյուղերը»,- ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրությունում։

Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները եղել են Լոս Անջելեսից՝ շուրջ 1,3 մլն դոլար, Լիբանանից՝ շուրջ 200 հազ դոլար, Մոնրեալից՝ շուրջ 130 հազ դոլար, Արգենտինայից՝ 100 հազ, Մեծ Բրիտանիայից՝ 200 հազ., Հոլանդիայից՝ 40 հազ., Ավստրալիայից՝ 50 հազ., Նյու Յորքից՝ 200 հազ., Ֆրանսիայից՝ շուրջ 1 500 հազ., Գերմանիայից՝ 85 հազ., Շվեյցարիայից՝ շուրջ 33 հազ., Տորոնտոյից՝ 50 հազ., Հունաստանից և Կիպրոսից՝ շուրջ 40 հազ. դոլար:

Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքն ընդգրկում է նաև մի շարք միջոցառումների՝ ֆոնետոնի, հեծանվամարաթոնի, ռադիոմարաթոնի, ինչպես նաև բարեգործական համերգների հանգանակությունները։

Բացի այդ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը:

Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են «Վիվասել ՄՏՍ»-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը և այլոք:  

«Մենք կրկին ապացուցեցինք, որ մեր ազգը հզոր է, երբ համախմբվում է»,-ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Նա նշեց, որ չնայած դժվարություններին ու խոչընդոտներին՝ աշխարհասփյուռ հայերը ձեռք մեկնեցին Հայաստանի ու Արցախի գյուղերում ապրող իրենց հայրենակիցներին։

Հեռուստամարաթոնի պատվավոր հյուրերի շարքում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, նվիրատուներ ու հասարակական գործիչներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։