486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը կներկայացնի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի ամբողջական հայեցակարգ. վարչապետ
15:51
28 Նոյեմբերի 2008

Հայաստանի կառավարությունը կներկայացնի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի հարցերը կարգավորող ամբողջական հայեցակարգ, Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա, աշխատավարձերի սահմանմանը վերաբերող  հարցերում անհրաժշետ է առաջնորդվել ներքին և արտաքին արդարության սկզբունքներով։

«Ներքին արդարացիության սկզբունքը  հետևյալն է` աշխատավարձերը ձևավորվում են ելնելով համակարգի ներսում աշխատատեղերի նկարագրությունից: Աշխատատեղերի նկարագրությունը, աշխատատեղերի անձնագրերի  ձևավորումը հնարավորություն է տալիս կառուցել  սանդղակ ըստ պաշտոնների և այդ սանդղակով հստակ տարանջատել աշխատատեղերը միմյանցից և դրանով ապահովել արդարացիությունը: Բարդ աշխատանքը պետք է ավելի բարձր վարձատրություն ստանա, քան պարզ աշխատանքը: Այս համակարգը,  եթե կառուցվում է, կանոնները  լինում են հստակ, չափանիշները լինում են հստակ և ապահովում են արադարացիություն համակարգի ներսում»,- հինգշաբթի ասաց կառավարության ղեկավարը։

Ըստ նրա, արտաքին արդարացիության սկզբունքը ենթադրում է, որ պետք է ապահովվի կապը աշխատավարձի համակարգում շուկայական աշխատավարձերի հետ:

Միաժամանակ վարչապետը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նման զուգադրության մասին խոսել չի կարելի, քանի որ շուկայում այդպիսի պաշտոններ չկան։

«Դա նշանակում է, որ այդ հարցում պետք է ձեռք բերվի քաղաքական կոնսենսուս։ Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ ներքին և արտաքին արդարությունը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը  սահմանելիս որոշվում է հենց քաղաքական համաձայնության միջոցով։»

Ինչպես նշեց վարչապետը, քաղաքական համաձայնության հնարավորության որոշման նպատակով կառավարությունը հարցումներ է անցկացրել, որոնցում ընդգրկվել են Ազգային Ժողովի պատգամավորներ, նախագահի աշխատակազմի  աշխատակիցներ, նախարարներ, կառավարության ներկայացուցիչներ։

Նրա խոսքերով, գորյություն ունեն որոշակի գործոններ, որոնցով կառավարությունը փորձում է ապահովել այս խնդրի լուծումը։

Այդպիսի գործոնների թվում է. դերը որոշումների ընդունման գործընթացում, մասնավորապես, նպատակների և գերակայությունների հաստատման իրավասությունները, իրականացման ենթակա որոշումներ ընդունելու հնարավորությունը։

Այլ գործոնները, վարչապետի խոսքերով, պաշտոնատար անձի կողմից ընդունվող որոշումների ազդեցության առկայությունն է երկրի կամ որոշակի ոլորտի մասշտաբով, նրա կողմից կառավարվող ոլորտի բարդությունը, շփվելու, բանակցություններ վարելու, համոզելու, համաձայնության գալու, զանգվածների հետ շփվելու կարողությունը։

Նա նշեց, որ ևս մեկ գործոն է որակավորման, փորձի, համապատասխան ոլորտի գիտելիքների, լեզուների իմացության, համակարգչային հմտությունների պահանջը։

«Հաշվի առնելով այս գործոններն ու դրանց տված կշիռը՝ մենք հարցումներ անցկացրեցինք և կազմեցինք նախնական սանդղակ՝ բաժանելով պաշտոնները չորս խմբերի»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա, այս արդյունքները համադրվեցին միջազգային փորձի հետ։

Այդ փաստաթուղթը մենք հանձնելու ենք ձեր դատին, լինելու են քաղաքական քննարկումներ, և այն քաղաքական կոնսենսուսը, որ ձեռք կբերվի Ազգային ժողովի հետ քննարկումների ժամանակ, կառավարությունը հիմք կընդունի և դրա հիման վրա կներկայացնի ամբողջական աշխատավարձի հայեցակարգ, որը երկարաժամկետ առումով կարձանագրի հարաբերությունները ըստ ոլորտների, ըստ գերատեսչությունների»,- ասաց կառավարության ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։