478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համատեղ ջանքերով. ՀՀ գլխավոր դատախազ
14:37
28 Նոյեմբերի 2008

Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքերի գործադրում և պետք է կրի համապարփակ բնույթ, ուրբաթ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Կոռուպցիան չարիք է, որը երկար դարերի ընթացքում ուղեկցում է մարդկությանը, սակայն ոչ միշտ են դրա դեմ պայքարի փորձեր ձեռնարկվել և ոչ միշտ է հաջողվել այդ պայքարին լուրջ նշանակություն հաղորդել», - ասաց նա «Կոռուպցիոն հանցագործությունների կանխման, բացահայտման և հետաքննության առանձնահատկությունները» թեմայով հանրապետական խորհրդակցության ընթացքում։

Հովսեփյանի խոսքերով, կոռուպցիան պետության և իրավապահ մարմինների նկատմամբ մարդկանց հիասթափության պատճառն է, իսկ դա հանգեցնում է ընդհանուր աշխատանքի մեջ մարդկանց ներգրավման հնարավորության կորստի։

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ կոռուպցիան զգալիորեն խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը։

«Յուրաքանչյուր ներդրող պետք է համոզված լինի իր նախաձեռնություններում և գործողություններում, և այդ համոզմունքը պետք է ապահովեն պետական կառույցները», - ընդգծեց նա։

Հովսեփյանը հույս հայտնեց, որ այս նիստի ընթացքում, որն ամփոփում է Հայաստանի մարզերում, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքներում կազմակերպված նմանատիպ միջոցառումները, կհաջողվի ամփոփել 2008 թ.-ի ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել այն հարցերն ու առկա խնդիրները, որոնց վրա անհրաժեշտ է կենտրոնանալ հետագա աշխատանքի ժամանակ։

Նա նաև ընդգծեց աշխատանքների ողջ շրջանակի անցկացման անհրաժեշտությունն այնպես, որ մարդկանց մոտ չստեղծվի բոլոր իրագործվող միջոցառումների ժամանակավոր բնույթ կրելու զգացում։

«Մենք պետք է հետևողական աշխատանք անցկացնենք, հաղորդենք դրան շարունակական բնույթ, որպեսզի արդյունքները լինեն զգալի և ակնհայտ», - եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը։

Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված մարզային խորհրդատվություններին մասնակցել են Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։