484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ Իրանի համագործակցության ռազմավարությունը պայմանավորված չէ միայն աշխարհագրական մոտիկությամբ. իրանցի փորձագետ
10:35
28 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետ Իրանի համագործակցության ռազմավարությունը պայմանավորված չէ միայն աշխարհագրական մոտիկությամբ, չորեքշաբթի տեղի ունեցած «Եվրամիություն և Հարավային Կովկաս. անվտանգության գործընկերություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սեյեդ Ռասոլ Մուսավին (Seyed Rasol Mousavi)։

«Օտարերկրյա գերտերությունները մեծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար, սակայն մինչ Հարավային Կովկասի տարածք եվրոպացիների և ամերիկացիների գալը մենք միասին էինք լուծում բոլոր խնդիրները։ Իրանը բողոքում է այն երկրների քաղաքականության դեմ, որոնք տարածաշրջանում հակամարտություններ են ստեղծում և թեժացնում դրանք», - ասել է Սեյեդ Ռասոլ Մուսավին։

Նրա կարծիքով, այսօր տարածաշրջանում անհրաժեշտ է զարգացնել կոնկրետ համագործակցություն՝ վեց ուղղություններով։

«Հարավային Կովկասի պետությունները պետք է համագործակցեն անվտանգության, էներգետիկայի, տարանցիկ ուղիների զարգացման, արտաքին և ներքին առևտրային կապերի ոլորտում։ Բացի այդ, տարածաշրջանում կարևոր է շրջակա միջավայրի պաշտպանությունն ու մշակութային և տուրիստական կապերի ամրապնդումը», - ասել է իրանցի փորձագետը։

Նա կարծում է, որ հենց համագործակցությունը նոր միջտարածաշրջանային հարաբերությունների ձևավորման հիմք կդառնա Հարավային Կովկասում։ «Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները՝ հենվելով տարածաշրջանի մշակութային և պատմական արմատների վրա», -ասել է փորձագետը։

Համաժողովին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպանատների, ԵՄ անդամների, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքագետներ և փորձագետներ՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից, Լեհաստանից։

Համաժողովի կազմակերպիչներն են Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Արտաքին քաղաքականության գերմանական միությունը՝ Կոնրադա-Ադենաուէրա հիմնադրամի, Ֆրիդրիխ-Նաումանի հիմնադրամի, Ռոբերտ Բոշի անվան հիմնադրամի հետ համագործակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։