487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կիսում է Հայաստանի՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ արված քայլերը. ՀՀ ԱԳՆ
19:59
27 Նոյեմբերի 2008

Թուրքիան կիսում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, հինգշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը։

Երկու հարևան երկրների միջև նման ջերմացման օրինակ կարող է հանդիսանալ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերի շրջանակներում։ Թուրք առաջնորդը ժամանեց Երևան Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու նպատակով։

«Տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը Հայաստանի մոտ առաջացավ դեռևս տարածաշրջանում սկսված ճգնաժամից առաջ։ Մեր անկեղծ ձգտումները՝ տարածաշրջանային համագործակցության նորմալացման ուղղությամբ, կարող են մեկնաբանվել տարբեր կերպ, այդ թվում՝ տարածաշրջանում Հայաստանի շրջափակման համատեքստում»,- ասաց Կիրակոսյանը՝ հանդես գալով միջազգային երկօրյա «Եվրոպական Միությունը և Հարավային Կովկասը. անվտանգության գործընկերությու՞ն» համաժողովում։

Դիվանագետի կարծիքով, ամենակարևորն այն փաստն է, որ Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանում հետևողական է ու հիմնավորված։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան դեռևս Վրաստանի ճգնաժամից առաջ, և հարավօսական հակամարտությունից հետո նրա բարի կամքը չմնաց անպատասխան, և Թուրքիան կիսում է հարաբերությունները նորմալացնելու Հայաստանի քայլերը։

«Մենք ուրախ ենք, որ առավել անվտանգ ու հեռանկարային տարածաշրջան ստեղծելու ուղղությամբ մեր մոտեցումները կիսեցին նաև մեր հարևանները։ Խորհրդանշական է, որ Հայաստանի ու Թուրքիայի երկխոսության նորմալացմանը զուգահեռ առաջացան նաև նոր տարածաշրջանային նախաձեռնություններ»,- ասաց Կիրակոսյանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։ Բացի այդ, Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիքրոշում ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։