482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ «արևելյան գործընկերություն» նոր նախաձեռնությանը
19:16
27 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ «արևելյան գործընկերություն» նոր նախաձեռնությանը, հինգշաբթի հայտարարեց ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը։

«Հաջորդ շաբաթ նախատեսվում է նոր նախաձեռնության քննարկումն ու հնարավոր հաստատումը»,- ասաց դը Լուցենբերգերը՝ ելույթ ունենալով «Եվրոպական Միությունը և Հարավային Կովկասը. անվտանգության գործընկերությու՞ն» միջազգային երկօրյա համաժողովում։

Ըստ նրա, նոր նախաձեռնությունը չի փոխարինում հարևանության եվրոպական քաղաքականությանը, բայց պետք է հզորացնի այն։

«Դեռևս վաղ է խոսել ծրագրի նրբությունների մասին, սակայն պետք է նշել, որ դրա հիմնական տարրերը նույնն են, ինչ որ եվրոպական գործընկերությունում»,- ասաց դը Լուցենբերգերը։

Գործընկերության շրջանակներում նախատեսվում է ապահովել մեծ շարժունակություն, ինչը նշանակում է միգրացիայի կառավարման փաթեթ և ԵՄ կողմից ելքի արտոնագրի ռեժիմի պարզեցման պարտավորություն։

«Դա շատ նուրբ հարց է և հատկապես կարևոր է ԵՄ համար, քանի որ պետք է հասկանալ, որ ԵՄ-ում գոյություն ունեն շատ մեծ գոտիներ, որտեղ Միության անդամ երկրների քաղաքացիները ճամփորդում են առանց փաստաթղթեր ներկայացնելու, ինչի համար անհրաժեշտ է անօրինական միգրացիայից պաշտպանվելու խելամիտ աստիճան»,- ասաց դը Լուցենբերգերը։

Համագործակցության մյուս աստիճանը ենթադրում է քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացում, որը, դեսպանի կարծիքով, կարող է առավել հետաքրքիր լինել ԵՄ գործընկերների համար։

Նրա խոսքերով, նախատեսվում է նաև երկրների ֆինանսական օգնության ավելացում, ինչպես նաև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության ուժեղացում՝ ըստ  ճյուղերի։

Լեհաստանը և Շվեդիան ներկայացրեցին Բրյուսելում Եվրոպական Միության խորացված համագործակցության ծրագիր Արևելյան  Եվրոպայի երկրների հետ։ Իրականացման դեպքում այդ ծրագիրն էականորեն կփոխի ԵՄ քաղաքականությունն այն պետությունների նկատմամբ, որոնք հեռանկարում կարող են միության անդամ դառնալ։ Խոսքը, նախևառաջ, Ուկրաինայի, Մոլդովայի և, հնարավոր է, Բելառուսի մասին է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: