482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԵՄ եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի արդյունքները կքննարկվեն դեկտեմբերի կեսին Բրյուսելում
17:33
27 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ԵՄ եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի արդյունքները կքննարկվեն դեկտեմբերի կեսին Բրյուսելում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։

Նրա խոսքերով, անցկացված միջոցառումների արդյունքների ներկայացման ժամանակ ներկա կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։  

Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը։

«Հարկ է նշել, որ ծրագիրն իրականացվում է բոլոր ասպեկտներով, ինչպես բարեփոխումների, այնպես էր այլ երկրների հետ համագործակցության ու բազմակողմ գործընկերության հաստատման տեսակետից»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքերով, հիմնական նպատակներին հասնելու համար ԵՄ-ն առաջարկում է բարեփոխումների, տնտեսական զարգացման հետ կապված ծրագրեր և տվյալ դեպքում Հայաստանը կարևորում է ԵՄ հետ համագործակցությունը։ 

«Եվրոպական ուղղվածությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, մենք համագործակցում են եվրոպական հարևանության շրջանակներում, ինչը նշանակում է ԵՄ-ը շրջապատել զարգացած, անվտանգ և խաղաղ երկրներով»,- ասաց Կիրակոսյանը։

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին հավանություն է տվել 2009-2011 թթ.-ի գործողությունների ծրագրին՝ նախատեսված «եվրոպական հարևանություն» քաղաքականության ծրագրով և պատրաստված ԵՄ նոր առաջարկների հաշվարկով։   

Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ է մտել 2007թ. հունվարի 1-ից։

Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։

2007թ. գործողությունների ծրագիրն համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ ընդգրկում է բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքականության և ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերից ընդհուպ մինչև առևտրի և տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության ոլորտների բարեփոխումների հարցերը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տվյալ ոլորտներում քաղաքականության մշակման կոնկրետացման համատեքստում նոր մոտեցումներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: