483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհավորել է հայ շախմատիստներին՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթանակի կապակցությամբ
10:55
27 Նոյեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ շախմատիստներին՝ Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթանակ տանելու կապակցությամբ։

«Մենք տասնհինգ օր, շունչներս պահած, հետևում էինք խաղատախտակների վրա ծավալվող ճակատամարտերին։ Մեր աչքերի առջև գրվում էր հայկական շախմատի պատմության ևս մի անմոռանալի էջ», - ասել է ՀՀ նախագահը հայ շախմատիստների հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։

ՀՀ նախագահի խոսքերով, ազգային միասնականության զգացումը հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակն է:

«Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, իսկ չեմպիոնական տիտղոս պաշտպանելը կրկնակի դժվար է», - նշել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, հայ մարզիկներն իրենց հրաշալի խաղով և վարպետությամբ կրկին ապացուցեցին, որ Հայաստանը շախմատային գերհզոր տերություն է։

«Այսօր ես հիշում եմ այն խանդավառությունը, որով դուք դիմավորեցիք երկու տարի առաջ Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթողներին։ Հիշում եմ, ինչպես էին իրար խառնվել երկրպագուների ուրախությունն ու արցունքները, երբ հարթակ բարձրացան ոսկե հավաքականի հերոսները: Նրանց թվում էր նաև Կարեն Ասրյանը, ում տեղն այսօր, այս բեմում պետք է լիներ: Եվ այս հաղթանակը նաև Կարեն Ասրյանի հաղթանակն է», - նշել է նախագահը։

Հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանը մահացել է հունիսի 9-ին 28 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Նա Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն էր, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Թուրինի Օլիմպիադայի հաղթող:

Նրա խոսքերով, այդ օրը մենք ձեզ խոստացանք նոր հաղթանակներ, և այդ խոստումը լիովին կատարվեց։

«Մենք վկան ենք նոր հաղթանակի, որն ապացուցեց, որ նախկին հաջողությունը օրինաչափ էր, ապացուցեց մեր շախմատի կայացած դպրոցի հիրավի ոսկե հարգը», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, բոլոր օտարերկրյա մեկնաբանները միաբերան ընդգծում էին մեր հավաքականի միասնական, թիմային ոգին։

«Մեր ոսկե հավաքականի անդամներից յուրաքանչյուրը բացառիկ անհատականություն է, բայց բոլորը միասին թիմ են.

մեկ կամք, մեկ նպատակ, մեկ դրոշ։ Դրոշ, որ ծածանվում էր Դրեզդենում ի պատիվ գործող չեմպիոնների և  ծածանվելու է նաև հաջորդ օլիմպիադայում», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, «մենք կարող ենք ու պետք է թիմային հաղթանակներ ունենանք»։

Դիմելով շախմատիստներին՝ նախագահը նշել է, որ նրանք արդեն կատարել են մեծ քայլ և կոտրել են այն կարծրատիպը, թե հայ ժողովուրդը, իբրև թե, սոսկ անհատների ազգ է ու կարողանում է հաղթել միայն անհատապես:

«Դուք անգամ անհատական սպորտում կարողացաք թիմային հաղթանակ տանել: Մենք կրկին միասնական ենք, միասնական մեր հաղթանակով ու մեր ուրախությամբ։ Հաղթանակ ու միասնականություն, սրանք երբևէ չեն կարող արժեզրկվել», - ընդգծել է նախագահը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: