478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Մարտունու շրջանն ու Հայաստանի Գեղարքունիքի մարզը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
18:12
26 Նոյեմբերի 2008

Նախօրեին Ղարաբաղի Մարտունու շրջանն ու Հայաստանի Գեղարքունիքի մարզը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Փաստաթուղթը, մասնավորապես, վերաբերում է առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու խորացմանը, գյուղատնտեսության, առևտրի, փոքր և միջին բիզնեսի ոլորտներում առանձին կառույցների, ինչպես նաև այլ ճյուղերի միջև կապերի հաստատմանը, համագործակցությանը:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, փաստաթուղթը ստորագրել են ԼՂՀ Մարտունու շրջանի վարչախմբի ղեկավար Վալերի Խաչատրյանն ու Հայաստանի Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը։

Հուշագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով, որից հետո կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում կարող է նոր պայմանագիր կնքվել։  
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը համագործակցություն է տեսնում ոչ միայն մշակույթի և կրթության ոլորտներում, այլև տնտեսության, հատկապես գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում։

«Մեր ներկայիս այցը Լեռնային Ղարաբաղ ճանաչողական նպատակ ունի, որի ընթացքում փոխադարձ գործնական այցերի հիմք կդրվի։ Առաջին հերթին, անհրաժեշտ է ինտեգրման ուղիներով գնալ, քանի որ ԼՂՀ-ն ու Հայաստանը, կցանկանայինք՝ բոլոր բնագավառներով միավորված պետություն տեսնել։ Մեր միջև կապ եղել է, բայց տեսականորեն, այժմ մյուս փուլին անցնելու ժամանակն է՝ գործնական աշխատանքների փուլին։ Ես մեծ հույսեր ունեմ մեր երկկողմ կապերի ամրապնդման առնչությամբ, որոնք ապագայում մեր ժողովրդի բարեկեցության արդյունք կդառնան»,- նշեց Պողոսյանը։  

Իր հերթին Մարտունու շրջանային վարչախմբի ղեկավար Վալերի Խաչատրյանը հայտնեց, որ մոտ ապագայում ծրագրվում է Ղարաբաղյան պատվիրակության պատասխան այցը ՀՀ Գեղարքունիքի մարզ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: