482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հասարակական կազմակերպությունների կոալիցիան պայքարում է շրջակա միջավայրի աղտոտման դեմ
17:44
26 Նոյեմբերի 2008

Հայկական հասարակական կազմակերպությունների «Մաքուր համայնք» կոչվող նորաստեղծ կոալիցիան պայքարում է շրջակա միջավայրի աղտոտման դեմ։

«Մաքուր համայնք» կոալիցիան ստեղծվել է հոկտեմբերին` 6 հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում գործող ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում համագործակցության ձևավորման վերաբերյալ դասախոսությունների արդյունքում։ Դասընթացները կազմակերպել են Ամերիկայի հայկական ասամբլեան, ԱՄՆ կին ընտրողների լիգան և Հայկական հասարակական կազմակերպությունների կենտրոնը։ 

Հանրային կոալիցիայի գործունեության նպատակը շրջակա միջավայրի պահպանման ապահովումն ու առողջ ապրելակերպի խրախուսումն է։

«Կոալիցիայի առաջնային ուղղությունը աղբահանության համակարգի բարեփոխման քարոզումն է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում և ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական ասամբլեայի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։  

Իր հերթին, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի բաժանմունքի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը նշեց, որ կոալիցիայի աշխատանքին աջակցելու պատրաստակամություն արդեն արտահայտել են Եղեգնաձորի և Վայքի քաղաքապետերը։  

«Նման կոալիցիա ստեղծելու առիթը հայկական մարզերի և դրանց տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների աղտոտվածություն է»,- ասաց Սյունիքի մարզի հաշմանդամների սատարման հասարակական կազմակերպության նախագահ Կամո Դավթյանը՝ ավելացնելով, որ երկրի մարզերում բնակչության ցածր բնապահպանական կուլտուրայի հետ կապված խնդիր կա։

Կանանց ասոցիացիայի Կապանի տարածքային ներկայացուցիչ Արինե Հարությունյանը ներկայացրեց կոալիցիայի ապագա ծրագրերը՝ ընդգծելով շրջակա միջավայրի պահպանմանն աջակցելու և առողջ ապրելակերպին նպաստելու ցանկությունը։ 

«Մեր գործունեության նպատակը հետազոտական աշխատանքների անցկացումն է, մարզերի դպրոցներում և այլ հաստատություններում բնապահպանական տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև աղբահանության համակարգի բարեփոխման նպատակով քարոզչության իրականացումը»,- ասաց նա։  

«Մաքուր համայնք» կոալիցիայի կազմում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ընկերակցության) Եղեգնաձորի բաժանմունքը, Սյունիքի մարզի հաշմանդամների սատարման հասարակական կազմակերպությունը, Կապանի Կանանց տարածքային ասոցիացիան, «Հույս 98» Վայքի ՀԿ, «Իրավական կամայականությունների դեմ» ՀԿ Եղեգնաձորի բաժանմունքը, «Իրավական կամայականությունների դեմ» ՀԿ վայքի բաժանմունքը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։