480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում հայկական տապանաքարերի պղծումը դատաքննություն պահանջող հանցագործություն է. հայ պատմաբան
15:09
26 Նոյեմբերի 2008

Վրաստանում գտնվող Նորաշեն եկեղեցում հայկական տապանաքարերի պղծումը դատաքննություն պահանջող հանցագործություն է, հայտարարեց պատմաբան, հայ ճարտարապետության հայտնի մասնագետ Սամվել Կարապետյանը։

Ինչպես հայտնում է Վրաստանի հետ համագործակցության հայկական կենտրոնի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 16-ին Թբիլիսիի հայկական Սբ.Գևորգ տաճարի հավատացյալները վանդալության գործողության են ականատես եղել՝ Թբիլիսի քաղաքի Թամամշև (Թամամշյան) ընտանիքի երկու հայտնի հայ մեկենասների գերեզմանների պղծմանը։   

Էքսկավատորի միջոցով վրացի բանվորները Վրացական պատրիարքության հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի գլխավորությամբ տեղաշարժել են տապանաքարերը՝ իբրև թե «տապանաքարերի տակ և դրանց շուրջ տարածքի» մաքրման աշխատանքների նպատակով։ Հոգևորականն իր նախաձեռնությունը բացատրել է «հայկական եկեղեցու հարակից տարածքի բարեկարգմանն ուղղված ծրագիր իրագործելու» մտադրությամբ։

«Հանցագործությանը վերջ դնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով պատժել հանցագործին, հայց ներկայացնել դատարան, այլ ոչ թե ներկայացնել գրավոր դիմում, ավելին՝ մենք ունենք բազմաթիվ վավերագրական փաստեր, որոնք հաստատում են այս հանցագործության իրագործումը», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Կարապետյանը։

Նրա խոսքերով, Նորաշենում տեղի ունեցող այս դեպքը ամենևին էլ միակը չէ նվազագույնը վերջին երկու տասնամյակների ընթացքում, քանի որ նմանատիպ տեղեկություններ են ստանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են հայկական ճարտարապետության հետազոտությամբ, այս մասին հոդվածներ էին տպագրվում հայկական և արտասահմանյան պարբերականներում։

«Դատարանում այս գործի քննության  հարցի առաջխաղացման առաջնահերթ դերը պետք է պատկանի ՀՀ ԱԳՆ-ին և Մշակույթի նախարարությանը», - ընդգծեց նա՝ ավելացնելով, որ քաղաքակիրթ աշխարհը մշակել է բազմաթիվ օրենքներ, որոնք պաշտպանում են ազգային, մշակութային-պատմական արժեքներն ու մարդու իրավունքները։

Միաժամանակ Կարապետյանը հայտարարեց, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաև լուսանկարներ, ցուցակներ, փաստեր և ապացույցներ, որոնք հաստատում են տվյալ վայրագությունը։

«Լուսանկարներն ու վավերագրական փաստերը վկայում են այն մասին, որ հայր Տարիելի նախաձեռնությամբ, ով իր ժամանակներում Վրաստանի Դուշեթի շրջանի վրացաբնակ Մլեթի գյուղի ծխական քահանան էր, այս գյուղի գերեզմանատնից մի քանի տապանաքարեր տեղափոխվել էին Նորաշեն եկեղեցու տարածք։ Այստեղ տեղի մասնագետները դրանց վրա փորագրել էին վրաց եկեղեցու խորհրդանշանը։ Ըստ էության, աշխատանք է տարվել Նորաշեն եկեղեցու տարածքում «վրացական գերեզմանոցի» ստեղծման ուղղությամբ», - ընդգծեց Կարապետյանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։