482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում իրանցի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
10:37
26 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, երեքշաբթի հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պատվիրակությունը՝ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 23-24-ը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում։

«Քննարկող հարցերն ունեին ինչպես քաղաքական և տնտեսական, այնպես էլ ռազմավարական նշանակություն, և, Բաղդասարյանի խոսքերով, բանակցությունների հիմնական հարցերից մեկը Իրան-Հայաստանի երկաթուղու շինարարությունն էր», - ասվում է տեղեկատվության մեջ։

«Հայաստանի և Իրանի անվտանգության խորհուրդներում կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգմամբ», - ասել է Բաղդասարյանը։

Սայիդ Ջալիլին իր հերթին նշել է, որ երկարատև և կառուցողական խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկկողմ կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Ես Արթուր Բաղդասարյանից հրավեր եմ ստացել այցելել Հայաստան և հուսով եմ, որ այցի ընթացքում մեր պայմանավորվածություններից շատերը կիրագործվեն», - ասել է նա։

«Իրանցի պաշտոնյաները չէին թաքցնում Հայաստանում նավթավերամշակող գործարանի կառուցման, ինչպես նաև Բաթումիից Երևան, իսկ հետագայում նաև՝ դեպի Իրան միջազգային ավտոմայրուղու կառուցման հնարավորության հարցում իրենց հետաքրքրվածությունը», - նշվում է տեղեկատվության մեջ։

Այս կառույցների ճակատագիրը կորոշվի ձևավորվող խորհուրդներում  քննարկումների ժամանակ։ Քաղաքական համաձայնեցման փուլում է գտնվում երկաթուղու կառուցման համար պրոֆեսիոնալ քննարկումների կազմակերպման և տեխնիկատնտեսական հաշվարկների իրագործման գործընթացը։

Երկաթուղու և մայրուղու շինարարությանն առնչվող հարցերը քննարկվել են նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հայկական պատվիրակության հանդիպման ընթացքում։

ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը հայկական պատվիրակության այցը Իրանի հաջող է համարել։

«Կարծում եմ, որ Թեհրան այցից անմիջապես հետ կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչից հետո հնարավոր են նաև երկու երկրների առաջին դեմքերի երկկողմ այցերը», - ասել է նա։

Ղարիբջանյանը հատուկ նշանակություն է տվել Իրանի նախագահի հետ հանդիպմանը և ասել է, որ Ահմադինեժադը լիովին աջակցություն է հայտնել երեք խոշոր նախագծերին։

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ արտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։