486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանի փոխխոսնակը պարգևատրվել է «Համագործակցության» մոդալով միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար
20:00
25 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը պարգևատրվեց «Համագործակցություն» մեդալով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարգևատրությունը տեղի ունեցավ երեքշաբթի Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում կայացած ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստի շրջանակներում։

Նիստը բացեց Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը։  

Պատգամավորները քննարկեցին ժողովրդավարական ընտրությունների կայացման բնագավառում միջազգային համագործակցության կատարելագործմանը, ԱՊՀ անդամ պետությունների սննդամթերքի անվտանգության ապահովման օրենսդրական կարգավորմանը,  էկոլոգիական անվտանգության մասին Կոնվենցիայի նոր խմբագրությանն առնչվող հարցեր:  

Քննարկմանն էին ներկայացված նաև մոդելային հարկային օրենսգրքի երկու` «Պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի վճարներ կամ սոցիալական հարկ» և «Բնական ռեսուրսների օգտագործման և բնական միջավայրի համար նախատեսված վճարներ» գլուխները: 

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաև գլխավորում է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական և ֆինանսների հարցերի հանձնաժողովը, իր ելույթում նշեց, որ այդ դրույթները բազմիցս քննարկվել են  մշտական հանձնաժողովի Սանկտ Պետերբուրգում և Երևանում կայացած  նիստերի ժամանակ։

Այս և նշված մոդելային մյուս օրենքները նիստում ընդունվեցին: ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստի աշխատանքները ամփոփվեցին պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսով:

Երեքշաբթի Հայաստանի ԱԺ պատվիրակությունը վերադարձավ Երևան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: