481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽ հանձնակատարը սուր քննադատության կենթարկի հայկական իշխանություններին. ընդդիմության պատգամավոր
16:42
25 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը սուր քննադատության կենթարկի հայկական իշխանություններին հետաքննության գործընթացի վերաբերյալ, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նախորդ շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարեց, որ դժգոհ է Երևանում մարտի 1-2-ի անկարգությունների հետաքննության ընթացքից և ստիպված կլինի զեկույցի ժամանակ «արտահայտվել բավական քննադատաբար այդ գործընթացների, իսկ ավելի հստակ՝ դրանց զարգացման բացակայության վերաբերյալ»։ Նա նաև կասկած արտահայտեց հետաքննությանը բավականաչափ պրոֆեսիոնալ մոտեցման վերաբերյալ։

«Համմարբերգը շատ պարկեշտ մարդ է, նա իսկապես մտահոգված է մարդու իրավունքների հարցերով, և ես չեմ կասկածում, որ նա սուր քննադատության կենթարկի կառավարությունը»,- ասաց Բախշյանը երեքշաբթի մամուլի ասուլիսին։

Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ Համմարբերգի գնահատականը դժվար թե ազդեցություն գործի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվելիք որոշման վրա, քանի որ «Եվրոպայի Խորհուրդը գործում է երկակի չափանիշներով»։

«Մինչև Եվրախորհրդի վերաբերմունքը և պահանջները ժողովրդավարական արժեքների նկատմամբ համարարժեք չլինեն, դժվար է ասել, թե որ երկրի շահերից ելնելով նրանք որոշում կընդունեն»,- ասաց Բախշյանը։

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այցելեց Հայաստան նոյեմբերի 20-22-ը մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված իրավիճակը և այդ կապակցությամբ տարվող հետաքննությունը գնահատելու նպատակով։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել է վնասվածքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: