486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը պարզել է Հայաստանի «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահի վրա հարձակում գործած անձանցից մեկի ինքնությունը
10:37
25 Նոյեմբերի 2008

Ոստիկանությունը պարզել է Հայաստանի «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակում գործած անձանցից մեկի ինքնությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 17-ի երեկոյան Բաղդասարյանի վրա հարձակվել էին երեք անհայտ անձինք։ Լրագրողը ստացել էր գլխի վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

«Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում  կազմվել է կատարված հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը։ Միջոցներ են ձեռնարկվում այդ անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաև ականատես վկաների հայտնաբերելու ուղղությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցման, գլխի ձախ կողմնա-ծորակային շրջանների սալջարդ վերքերի, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի շրջանների քերծվածքների, աջից թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի շրջանների  արյունազեղումների ձևով պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ։

Ծոծրակային շրջանի սալջարդ վերքի և կրծքային  2-րդ ողի շրջանի քերծվածքի առաջացումը բացառված չէ լրացուցիչ ուժի ազդեցության պայմաններում, վայր ընկնելու հետևանքով։

Փորձագետի տեղեկացմամբ, մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ 2008 թ.-ի դեկտեմբերի 8-ին։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները:

Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։